«Քիչ էր մնում ասեր՝ ինքը Շուշին ազատագրած հերոսների գործի շարունակողն է». Էդուարդ Շարմազանով
![]() 451 Ուրբաթ, 22 մայիսի, 2020 թ., 15:35 ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արցախյան շարժման խորհուրդը համազգային միասնությունն է, իսկ քոնը, Նիկո՛լ, ատելությունն ու երկպառակությունը Նախօրեին ականատես եղանք «պարոն աննախադեպ»-ի հերթական ելույթին, որտեղ նա զուգահեռներ էր անցկացնում Արցախյան շարժման և իր դըմփ-դըմփ-հու-ի միջև: Քիչ էր մնում ասեր, թե ինքը Շուշին ազատագրած հերոսների գործի շարունակողն է: Բայց դե սոցիալ-պոպուլիզմն անգամ նման «շքեղություն» չի հանդուրժում: Չէ՞ որ Նիկոլն է մերժել, կալանավորել (վկան հայտնի գաղտնալսման ձայնագրությունները), քրեական գործեր սարքել Շուշին ազատագրած Արցախի հերոսների դեմ: Մարդ ինչքա՞ն պետք է գլորված լինի, որ զուգահեռներ անցկացնի թուրքի դեմ հաղթանակի ու իր քաղաքական հաջողության միջև: Նիկո՛լ, Արցախյան շարժումը հայ ազգի միասնության խորհրդանիշն է, իսկ քո շարժումը՝ ազգը բաժանելու և թշնամացնելու, ատելության «պարահանդեսի» խորհրդանիշ: Դու բացի «սև ու սպիտակ»-ի, հեղափոխականի և հակահեղափոխականի բաժանելուց, Արցախի հերոսներին դավադիր կնքելուց և ասֆալտին փռելուց այլ բան չես արել: Ի տարբերություն Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի՝ ով ասաց՝ իր համերաշխության ձեռքը պարզած է մնալու բոլոր հայրենակիցների առջև, դու, Նիկո՛լ, հերթական անգամ քո հակապետական հեղաշրջումն ես փորձում «ռեկլամ» անել: Թե բա տեսեք, տեսեք՝ թավշյա հեղափոխությունը հասնելու է Արցախի միջազգային ճանաչման: Ինչպես միշտ խոսքեր, առանց գործի: Այդ ինչպե՞ս ես հասնելու, Ալիևին կիրթ, նորմալ ու կառուցողական համարելո՞վ, թե՞ Ադրբեջանի համար ձեռնտու փուլային լուծման շնորհիվ: Դատարկաբանության ժամանակն սպառվում է: Մոտենում է գործելու ժամանակը: Դու ունես մեկ տրամաբանական քայլի հնարավորություն, և այդ քայլը քո հրաժարականն է»: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
