«Հարցը պետի լինի իրավապահ մարմինների կողմից առաջնահերթ պարզելու ենթակա հարց». Արման Թաթոյան
![]() 402 Ուրբաթ, 22 մայիսի, 2020 թ., 21:55 ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր տեղեկություններ են հրապարակվել այն մասին, որ «երեկ հարձակում է տեղի ունեցել փաստաբան Տիգրան Աթանեսյանի տան վրա 4 տղամարդու կողմից»: Ըստ հրապարակումների՝ նշված անձինք հնչեցրել են սպառնալիքներ փաստաբանի հասցեին. տանն այդ պահին եղել են միայն փաստաբանի ընտանիքի անդամները՝ կինը և անչափահաս երեխաները: Խոսել եմ պարոն Աթանեսյանի հետ, ով տեղի ունեցածը կապում է իր մասնագիտական գործունեության հետ: Այս հարցը պետք է լինի իրավապահ մարմինների կողմից առաջնահերթ պարզելու ենթակա հարց, քանի որ փաստաբանի մասնագիտական գործունեությունը գտնվում է օրենքի հատուկ պաշտպանության ներքո։ Տեղյակ եմ, որ Ոստիկանությունը ժամանել է ահազանգով, նախաձեռնվել է վարույթ և իրականացվում են գործողություններ: Մենք կապի մեջ կլինենք Ոստիկանության հետ: Ցանկացած պարագայում է դատապարտելի երևույթը, որ նկարագրվում է հրապարակումներով ու փաստաբան Տիգրան Աթանեսյանի կողմից, առավել ևս, որ վերաբերում է ընտանիքի անդամների՝ կնոջ ու անչափահաս երեխաների ու այն էլ, երբ նրանք գտնվել են իրենց տանը»: |

«Հեզբոլլահը» հրթիռ է արձակել բրիտանական ռազմանավի ուղղությամբ՝ այն շփոթելով իսրայելական նավի հետ
4922:27
ԻՀՊԿ-ն հայտնել է Բահրեյնի, Քուվեյթի, ԱՄԷ-ի և Հայֆայի օբյեկտներին հարվածելու մասին
13621:48
«Զորի Բալայանի անունն անխզելիորեն կապված է հայ ժողովրդի նորագույն պատմության հետ». Ռոբերտ Քոչարյան
12821:18
Իսրայելական կործանիչները հարվածել են Բեյրութի խիտ բնակեցված թաղամասին (տեսանյութ)
17521:00
«Այսօր Դավիթի ինքնազգացողությունն ավելի վատ էր». Լուսինե Մարտիրոսյան
15220:42
«Հարությունը հիշեցնում է՝ եթե ինչ-որ բան ճիշտ է ու արժեք ունի, նրա պարտությունը վերջնական չէ». Դավիթ Սանասարյան
17619:48
«Նայեք՝ քաղաքական ուժերից ով ի՞նչ է արել, մասնավորապես, վերջին ընտրություններից հետո». Արա Պապյան
14719:00
«Գիտենք, թե ով է Սամվել Կարապետյանը, բայց երբ տեղին և անտեղին կրկնում եք՝ հակառակ էֆեկտ է ունենում». Մհեր Մկրտչյան
31218:06
