«Նախկինների հանցավոր մնացորդները իրենց վերջին խաղն են սկսել». Կարեն Անդրեասյան

Մարդու իրավունքների նախկին պաշտպան Կարեն Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նախկինների հանցավոր մնացորդները մի նոր ու զզվելի՝ իրենց վերջին խաղն են սկսել: Նրանք ամեն մի փոքր իրավական միջադեպ և իշխանական ամեն մի սայթաքում վերածում են համաժողովրդական ողբի: Դրա համար նրանք ունեն բավարար քանակի ծախու լրագրողներ, քաղաքագետներ և կեղծ իրավապաշտպաններ:
Սյունիքում կոռուպցիոն կապեր ունեցող համայնքապետին առնչվող և դեռ չստուգված միջադեպը հապճեպորեն ներկայացվում է որպես մարդու իրավունքների կոլապս: Փաստաբանի տան վրա մի քանի լկտի հարևանների խիստ դատապարտելի հարձակումը մատուցվում է որպես իշխանությունների կողմից իրավապաշտպանի հալածանք: Երկրից կոռուպցիոն գործերի համար փախած վիդեոբլոգերի զավեշտալի հոխորտանքները ներկայացվում են որպես քաղաքական հայտ: Իր մի քանի թիմերին դավաճանած չեկիստի անհեթեթ զուգերգը այդ նույն վլոգերի հետ մատուցում է որպես պետականության վախճանի կանխատեսում: Սեփական երեխաների կողմից ավերակներում լքված պապիկին պետության կողմից օպերատիվ աջակցությունը սարքում են իշխանության ապիկարության դրսևորում՝ մոռանալով, որ իրենց թալանի շնորհիվ են հազարավոր պապիկներ հայտնվել նման ավերակներում:
Այս ամբողջ անբարո լրատվաքաղաքական մանիպուլյացիան արվում է Հայաստանի համար ամենավտանգավոր ուժի՝ նախկինների մաֆիայի վերադարձի համար:
Հուսանք՝ ամառվա տաք օրերին կոչնչացվեն թե՛ կորոնավիրուսը և թե՛ դրանից առավել վտանգավոր՝ նախկինների հանցավոր խմբի վերջին մնացորդները»:

«Իրանի հետ պшտերազմը կավարտվի շատ շուտոով». Թրամփ
3215:19
«Փաշինյանն անուղղակիորեն ընդունում, որ ՔՊ-ն ձայներ է ստացել ցածր կրթական ցենզի և մանիպուլյացիայի հաշվին»․ Արշակ Սարգսյան
3314:54
«Սևանի ափին»․ Նիկոլ Փաշինյան (լուսանկար)
4114:48
«Կրթությունը լավ է, բայց բարդույթներով «պրիդուռոկ» չլինելը ավելի կարևոր է»․ Անժելա Էլիբեգովա
5314:30
«Ե՞րբ է ավտոշուկան տեղափոխվելու ԵՊՀ»․ Կարեն Հեքիմյան
5514:24
«Եթե Իրանն այս իրավիճակն ամրագրի, գործ ենք ունենալու այլ քաշային կարգի գերտերության հետ». Վարդան Ոսկանյան
6214:12
«Հայացք ձգեք ԱԺ ուղղությամբ, հասկանանք՝ քանի՞ գրագետ, դաստիարակված արարած կա այնտեղ»․ Արմենուհի Վարդանյան
6014:00
«Ցավալի ցինիզմ է․ հայաթափված Արցախում հրճվում են և հարց չեն տալիս՝ ո՞ւր են կորել հայերը»․ Մհեր Հակոբյան
7613:48