«Այստեղ խոսքը նախապես իմացյալ կեղծիքի, միամիտներին մոլորեցնելու մասին է»․ Սուրեն Սահակյան

Հասարակական-քաղաքական գործիչ Սուրեն Սահակյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ես որ ասում եմ Թրամփն ու Նիկոլը ոնց որ երկվորյակներ լինեն… 2017թ․ Երևանի ավագանու ընտրություններին Նիկոլը մի լուսապայծառ առավոտ արթնացավ ու հրապարակեց իր գիշերային թաց երազները, թե դուք հանրապետականներից 10.000 դրամ մի՛ վերցրեք, եկեք ինձ ընտրեք, ես դառնամ քաղաքապետ, բյուջեից 15.000 կտամ։ Հիմա էլ Թրամփն ա խոստացել՝ եթե հանրապետականները Կոնգրեսի ու Սենատի միջանկյալ ընտրություններում հաղթեն, ԱՄՆ յուրաքանչյուր չափահաս քաղաքացու $5000 կնվիրի։
Բայց գրառման իմաստը անձանց ծաղրելը չէ, այլ ուրիշ բան։ Հայկական ընտրություններում, դրանց ընդառաջ, մասնակցող ուժերի մոտ մե՜ծ, չափազանց մեծ տոկոսներ ստանալու հեռանկարի կեղծ հավատամք ա առաջանում։ Նիկոլին թվացել ա, թե մի քիչ էլ, ու կարող ա հաղթանակ լինի (քվեների 21%-ը ստացան վերջում), և դրա համար պետք ա ինչ-որ մի չտեսնված ֆոկուս անել։ Թրամփը՝ հակառակը։ Էնտեղ սոցիոլոգիան հաշվարկել ա, որ 95% հավանականությամբ դեմոկրատները հաղթելու են։ Այսինքն, մեկն անհուսությունից ա էդ քայլն անում, մյուսը՝ լավագույնի հույսով։ Սա՝ իրենց մոտիվացիաներն ու տեսանկյունը։
Իսկ ընտրողի տեսանկյունի՞ց ինչն ա կարևոր։ Էս երկուսն էլ գիտեն, որ խոստումը չեն կատարելու։ Թրամփը հաղթանակի հույս էլ չունի։ Հավանականությունը, որ հանրապետականները կհաղթեն՝ զրո ա։ Բայց նույնիսկ եթե հաղթեն 1,3 տրիլիոնը ինքը չի տալու, որովհետև չունի բյուջեն էդ հնարավորությունը։ Նիկոլն էլ չէր կատարելու իր էդ խոստումը։ Նույնիսկ եթե քաղաքական կամք ունենար ու ՀՀԿ զավթած ինստիտուտները դա թույլ տային, տեխնիկապես նա չէր կարող իդենտիֆիկացնել ՀՀԿ կաշառքից հրաժարված և ԵԼՔ-ին ընտրածներին։ Սրան գումարած, որ բյուջեն էլ նենց մի անսահմանափակ չէր։ Բայց խոստանում են երկուսն էլ, ծափահարություններ կորզում, որ իրենց նարցիստիկ հոգին փառավորվի։ Այսինքն, այստեղ խոսքը չի գնում ողջամտորեն մշակված ծրագրի մասին, որը ինչ-ինչ անկանխատեսելի պատճառներով չիրականացավ։ Այստեղ խոսքը նախապես իմացյալ կեղծիքի, ստոր ստի, ընտրողներից միամիտներին մոլորեցնելու մասին ա։
Հենց սրանց գործունեության արդյունքում ա, որ ադեկվատ ընտրողի մոտ համոզմունք ա ձևավորվում, թե քաղաքական գործիչները բոլորը խաբեբա են, որ նրանց բոլոր խոստումները սին են, որ քաղաքականությունը պոռնկություն ա, որ ի՞նչ իմաստ ունի նախընտրական ծրագրեր կարդալ, եթե անիրական բաներ են գրված։ Սրանց պոպուլիզմից հետո ա, որ բևեռացված հանրությունները երկար ժամանակ են կորցնում, մինչև կարողանան հանրային առողջ բանավեճ ծավալել ու զարգանալ որպես մի միասնություն»։

«Այստեղ խոսքը նախապես իմացյալ կեղծիքի, միամիտներին մոլորեցնելու մասին է»․ Սուրեն Սահակյան
3502:06
«2026թ․ ընտրություններին ընդդիմադիր 4 ուժերը ստացել են 80%-ով ավելի շատ ձայն, քան 2021-ին». Նարեկ Կարապետյան
6100:36
«Երբ Առուշանյանը հասկանա, թե ինչ թակարդում է հայտնվել, արդեն ուշ է լինելու»․ Նաիրի Հոխիկյան
6200:24
«Մի նորմալ թեկնածուն ինչ էր, որ չկարողացաք գտնել, ու մնացիք Առուշի հույսին»․ Արգիշտի Կիվիրյան
72Երեկ, 23:48
Ոսկեպար գյուղում անհանգիստ են
88Երեկ, 23:24
«Երկուսն էլ իրենց քաղաքական կուսությունը կորցրել են․ կոնյուկտուրային ամուսնություն է»․ Սուրեն Սուրենյանց (տեսանյութ)
71Երեկ, 23:06
Վրաստանում ձերբակալել են նախկին պետնախարար Գեորգի Բարամիձեին
125Երեկ, 22:48
Փաշինյանական շինարարական անարխիան Երևանում շարունակվում է»․ Պեդրո Զարոկյան (տեսանյութ)
66Երեկ, 22:42