«Խորթ հոր կողմից պարբերաբար խոշտանգվող երեխան տեղափոխվել է մանկատուն». Ն. Զոհրաբյան

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Փոքրիկ Ալեքսը տեղափոխվեց «Զատիկ» մանկատուն:
Ողջ համացանցը երեկ շոկի էր ենթարկել յոթամյա Ալեքս Ստեփանյանի պատմությունը: Խարբերդի ամառանոցային տնակներից մեկում մոր և այդ մոր ամուսնու հետ ապրող փոքրիկին այդ ամուսին կոչված կենդանին պարբերաբար նվաստացրել ու տանջել է, լինելով քրոնիկ ալկաշ՝ ստիպել է երեխային իր հետ օղի խմել, երեխային շպրտել են քնելու սառը բետոնի վրա, օրերով քաղցած են պահել:
Մնացած նվաստացումների մասին չեմ պատմի:
Շնորհակալ եմ բոլոր նրանց, ում ջանքերով երեխան այս պահին արդեն տեղափոխվեց «Զատիկ» մանկատուն, հենց նոր կորոնավիրուսի թեսթ վերցրեցին ու կերակրեցին փոքրիկ Ալեքսին:
Մանկատունը, այո, երեխայի համար լավագույն վայրը չէ, բայց ես երիցս այն համոզմանն եմ, որ ցանկացած մանկատուն նման հրեշավոր ընտանիքից լավ է:
Ես շատ եմ ուզում, որ Ալեքսը գտնի իրեն սիրող ու հոգատար ընտանիք ու լինի երջանիկ:
Իսկ այս պատմությունը սրանով չի ավարտվելու։ Ես ամեն ինչ անելու եմ, որ երեխային մշտապես ստորացրած ու Ալեքսի մանկությունը խլած կենդանին պատժվի օրենքի ողջ խստությամբ:
Հ.Գ. Հա, մեկ էլ մի խնդրանք խիստ բարեպաշտներին: Ինձ հանկարծ նամակ չգրեք ու բարեկրթության դասեր չտաք, թե չի կարելի մարդուն կենդանի կոչել և ինձ չի սազում էդ լեքսիկոնը։
Մարդուն, այո, չի կարելի: Պարզապես՝ մարդ լինելու իմ և կեղծ բարեպաշտների պատկերացումներն են տարբեր»:

Ճապոնիայում սկսվել է կերակրափողի քաղցկեղի դեմ աշխարհի առաջին դեղամիջոցի վաճառքը
214Երեկ, 22:30
Ծաղիկ Վարդանյանը՝ բժիշկների անհատական լիցենզավորման պահանջի մասին (տեսանյութ)
22922.08.2026, 14:12
«Թոքաբան լինելու անհրաժեշտություն չկա». Լուսինե Բադալյան (տեսանյութ)
34921.08.2026, 12:00
Գազայից 3 ծանր հիվանդ երեխա կտեղափոխվի Հայաստան․ կհատկացվի 16,7 մլն դրամ
42020.08.2026, 21:42
«Ընտանեկան բժիշկներից հետ են գանձում վճարված գումարները»․ Անուշ Պողոսյան
50220.08.2026, 00:06
Moderna-ի բաժնետոմսերն աճել են 120%-ով՝ մելանոմայի դեմ պատվաստանյութի հաջող կիրառումից հետո
135319.08.2026, 21:45
«Լուսինե Բադալյանը չունի առողջապահական ոլորտում պրակտիկ մասնագիտական փորձ». Տիգրան Աբրահամյան (տեսանյութ)
52918.08.2026, 15:36
«Դեղատան տարածքն էժան գնով տվել են Սամվել Ալեքսանյանի ընկերությանը»․ լրագրողը՝ Լուսինե Բադալյանին (տեսանյութ)
49418.08.2026, 14:06