Չորեքշաբթի, 25 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +6 °C

«Ալիևը շտապում է ինչքան հնարավոր է մեծ զիջումներ ստանալ Հայաստանից»․ Ոսկան Սարգսյան

«Ալիևը շտապում է ինչքան հնարավոր է մեծ զիջումներ ստանալ Հայաստանից»․ Ոսկան Սարգսյան
26
Այսօր, 16:36

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Քանի դեռ գնդակը թիմի ձեռքին է՝ այդ թիմը իր դարպասը գնդակ չի ընդունում։ Քանի դեռ իշխանությունը Նիկոլ Փաշինյանի ձեռքին է՝ նա օրենքով պատասխան չի տալիս իր կատարած գործողությունների, այդ թվում՝ ապօրինությունների համար։ Իլհամ Ալիևը լավ գիտի, որ Ադրբեջանը չի հաղթել 44-օրյա պատերազմում, թե ովքեր, ինչպես են մեզ պարտվեցրել։ Նա շտապում է ինչքան հնարավոր է մեծ զիջումներ ստանալ Հայաստանից, քանի դեռ Նիկոլ Փաշինյանն իշխանություն է։ Մանավանդ, հայտնի չէ, թե ինչպես կավարտվեն Ռուսաստան-Ուկրաինա, ԱՄՆ-Իրան հակամարտությունները, որոնք ազդեցություն ունեն Հարավային Կովկասի իրավիճակի վրա»։

Աղբյուրը`   Ոսկան Սարգսյան