«Սա ձեր քաղաքական թիմի ամոթն է. ես Սասուն Միքայելյանի թասիբը կպահեմ». Անի Խաչատրյանը՝ «Իմ քայլին»

Երևանի ավագանու այսօրվա նիստում «Իմ քայլը» խմբակցության անդամ Մեսրոպ Պապիկյանն առաջարկեց օրակարգից հանել ԵԿՄ-ին անհատույց օգտագործման իրավունքով գույք տրամադրելու մասին հարցը:
Հարց տալու իրավունք խնդրեց «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը. «Այն, ինչ հնչեց քիչ առաջ, ինձ համար նվաստացուցիչ է: Ինձ համար դա ամոթ չի, դա ձեր քաղաքական թիմի ամոթն է: Ու դուք էսօր կարողանում եք քննարկել այդ հարցը օրակարգից հանելու հա՞րցը: Նույնիսկ ՀՀԿ-ականները դա չեն արել: Փառք ԵԿՄ-ի հավերժ նախագահ Վազգեն Սարգսյանին, Փառք Եռաբլուրին, ԵԿՄ-ի բոլոր տղաներին»,- ասաց նա՝ հավելելով. «Առաջ ԵԿՄ-ի նախագահը եսիմ ով էր, հիմա ձեր թիմից է, ինչո՞ւ եք կռիվ տալիս․․․ Ես Սասուն Միքայելյանի թասիբը կպահեմ ձեր փոխարեն»:
Այնուհանդերձ՝ հարցը օրակարգից հանելու առաջարկությունը դրվեց քվեարկության. կողմ քվեարկեց ավագանու 17 անդամ, 28-ը դեմ էր, առաջարկը չընդունվեց:

«Հրաժարականի հնարավորությունը կա նաև այս օրերին․ երկիրն էլ կփրկվի, ինքն էլ, միակ քաշվողը կլինի Ալիևը»․ Էդգար Ղազարյան (տեսանյութ)
915:30
«Նիկոլ Փաշինյանը բանանային ճամփորդությունից հետո գտնվում է շատ ծանր հոգեվիճակում»․ Էդգար Ղազարյան (տեսանյութ)
2215:24
«Բա էդ ո՞նց ա՝ դուք կարաք գնահատական ունենալ, որ ես դավաճան եմ, հողատու եմ, մարդկանց կյանքեր եմ խլել»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
3615:12
Պուտինի, Թրամփի և Սի Ծինփինի եռակողմ հանդիպումն ավարտվել է (տեսանյութ)
6715:06
«Ռուսաստանը, Չինաստանը և ԱՄՆ-ն կարող են նպաստել աշխարհում կայունության ամրապնդմանը»․ Պուտին (տեսանյութ)
8714:54
«Իրենց առաջարկած խաղաղությունը ճիշտ այն խաղաղությունն է, որն Արցախում կա»․ Քրիստինե Վարդանյան (տեսանյութ)
6714:48
«Դուք եղկելի եք․ Եռաբլուրը մանրադրամ սարքողներին uատկացնելու եմ». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
6714:42
«Աշխարհում խաղաղություն է, երբ խոշոր տերությունները համերաշխ են»․ Սի Ծինփին (տեսանյութ)
13814:37