Հինգշաբթի, 19 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +13 °C

«Վերջին 30 տարում Հայաստանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ժառանգության ցանկերում գրանցել է բազմաթիվ մշակութային արժեքներ». Լիլիթ Գալստյան

«Վերջին 30 տարում Հայաստանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ժառանգության ցանկերում գրանցել է բազմաթիվ մշակութային արժեքներ». Լիլիթ Գալստյան
18
Այսօր, 14:24

«Քիչ առաջ այստեղ հնչեցին ոչ ճիշտ հայտարարություններ: Վերջին 30 տարում Հայաստանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ժառանգության ցանկերում գրանցել է բազմաթիվ մշակութային արժեքներ»- ԱԺ-ում 2027 թվականի պետական բյուջեի մասին քննարկման ժամանակ ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը՝ անդրադառնալով ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի՝ ամբիոնից հնչած հայտարարությանը: Շարունակելով խոսքը՝ Լիլիթ Գակստյանը թվաարկել է վերջին 30 տարում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ժառանգության մեջ ընդգրկված արժեքները. «Հաղպատի և Սանահինի վանական համալիրները, որոնցից Հաղպատը 1996-ին, 2000-ին Սանահինի ընդլայնված ընդգրկումը, 2000թ.՝ Էջմիածնի Մայր Տաճար, եկեղիցենը և Զվարթնոցի հնագիտական վայրը, Գեղարդի վանք և Ազատի վերին հովիտ: Բավական լուրջ աշխատանք է տարվել նաև ոչ նյութական մշակութային ժառանգության ուղղությմբ. 2008-ին դուդուկն է ներառվել, 2010-ին խաչքարերի արվեստ, նրանց խորհրդականությունը, 2012-ին «Սասնա Ծռեր»-ը և էպոսի կատարումը, 2014-ին լավաշի պատրաստման ավանդույթը, 2017-ին քոչարի ավանդական խմբապարը, 2019-ին հայկական տառարվեստը, 2020-ին թադեի ուխտագնացությունը, 2023-ին Գյումրու դարբնության ավանդույթը»: