Հինգշաբթի, 19 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +13 °C

«Փաշինյանի որևէ առաջարկի հավատալը կլինի ընդդիմության հիմարությունը»․ Քրիստինե Վարդանյան

«Փաշինյանի որևէ առաջարկի հավատալը կլինի ընդդիմության հիմարությունը»․ Քրիստինե Վարդանյան
25
Այսօր, 14:30

«Ես, անկեղծ, գիտեի, որ ընդդիմությունն իշխանություն վերցնելու հարցում իշխանության հետ գործարքների չի գնում, ինձ ծանոթ չի այդ պրակտիկան։ Փաշինյանը իր պրակտիկայի՞ց է առաջարկնե՞ր անում»,- ճեպազրույցի ժամանակ արձագանքելով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը՝ ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։ «Ի՞նչ է նշանակում՝ ես առաջարկում եմ ընդդիմությանը իմ հետ գործարքի գնալ, իշխանությունը փոխել, որտե՞ղ եք տենց բան տեսել, Փաշինյանը որտե՞ղ է տենց բան տեսել, ինքը այդպիսի՞ ընդդիմություն է եղե՞լ։ Թող Փաշինյանը բերի 5 նախադեպ, որ ինքը չի «քցել» իր խոստումը, նոր նման առաջակություն անի։ Փաշինյանի որևէ առաջարկի հավատալը կլինի ընդդիմության հիմարությունը»,- շարունակել է ընդդիմադիր պատգամավորը։