Հինգշաբթի, 19 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +13 °C

«Հրաժարականի հնարավորությունը կա նաև այս օրերին․ երկիրն էլ կփրկվի, ինքն էլ, միակ քաշվողը կլինի Ալիևը»․ Էդգար Ղազարյան

«Հրաժարականի հնարավորությունը կա նաև այս օրերին․ երկիրն էլ կփրկվի, ինքն էլ, միակ քաշվողը կլինի Ալիևը»․ Էդգար Ղազարյան
31
Այսօր, 15:30

«Այն, որ վարչապետը կարող է հրաժարական տալ՝ սահմանադրական է, և դրա հնարավորությունը կա այս օրերին նաև։ Երբ այս օրերին ԱԺ-ում քննարկվում է բյուջեի նախագիծը, կարող է իր վստահության հարցը դնի, խնդրի ՔՊ մի քանի պատգամավորների, որպեսզի նրանք էլ դեմ քվեարկեն և իր հարցը կլուծվի։ Կարող է նաև հրաժարական տալ ցանկացած պահի»,- լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը՝ խոսելով Նիկոլ Փաշինյանի հեռացման հետ կապված վերջինիս հայտարարություններից։ «Այդ դեպքում ինքը կհեռանա պաշտոնից, երկիրն էլ կփրկվի, ինքն էլ կփրկվի, միակ քաշվող մարդը կլինի Իլհամ Ալիևը, էն էլ ջանդամը քաշվի։ Ուրիշ որևէ մեկը չի տուժի նրա հեռանալուց, մնացած բոլորը շահում են»,- շարունակել է ընդդիմադիր գործիչը։

«Հրաժարականի հնարավորությունը կա նաև այս օրերին․ երկիրն էլ կփրկվի, ինքն էլ, միակ քաշվողը կլինի Ալիևը»․ Էդգար Ղազարյան