«Վրաստանը պատրաստ է օգնել Հայաստանին՝ կորոնավիրուսի դեմ պայքարում». Ամիրան Գամկրելիձե

Վրաստանի հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնն իր իրավասությունների շրջանակում, պատրաստ է օգնել Հայաստանին, եթե դրա կարիքը լինի, aliq.ge-ի փոխանցմամբ՝ ասել է հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկղրելիձեն:
«Մեկ շաբաթ առաջ փոքր անհասկացվածություն եղավ: Մենք եղբայրական ազգ ենք, միշտ իրար կողքի կանգնած ենք, լավ հարաբերություններ ունենք: Հայաստանի հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի հետ մշտապես հաջող համագործակցություն ենք ունեցել, փոխանակել ենք տարբեր միջոցներ, պատվաստանյութեր և այլն. դա եղել է հեպատիտ C-ի ժամանակ նաև՝ 2-3 տարի առաջ, և այլն:
Եթե Հայաստանի հիվանդությունների վերահսկման կենտրոնը մեզ՝ որպես հիվանդությունների վերահսկման կենտրոնի, դիմի՝ թեստավորման կամ այլ խնդիրների հետ կապված, մենք՝ մեր իրավասության շրջանակներում պատրաստ ենք օգնելու»,- ասել է Գամկրելիձեն՝ վստահեցնելով, որ հարկ եղած դեպքում Վրաստանի կառավարությունը, առողջապահության նախարարությունը ամեն ջանք կգործադրեն՝ Հայաստանին օգնելու համար:

«ՀՀ-ն ուժեղ դերակատար դառնալու համար պետք է ունենա 2 ավիակիր՝ մեկը՝ Սև Ծովում, մյուսը՝ Միջերկրական»․ Արա Պողոսյան
6903:06
«Ղեկավարը չի կարող ձևացնել, թե պատասխանատվություն չունի»․ Մհեր Կարագոզյան
8502:06
««Ընդդիմադիրները» կվերցնեն մանդատները և բոցաշունչ ելույթները կշարունակեն ԱԺ-ում»․ Արմեն Այվազյան
9401:06
«Սահմանադրական դատարանը դրոշը տվեց ընդդիմության ձեռքը»․ Հակոբ Բադալյան
10800:36
«ՀՀ-ում բոլոր պետական ինստիտուտները դարձել են քաղաքական հաշվեհարդարի գործիքներ»․ Սուրեն Սուրենյանց (տեսանյութ)
10900:06
«Այլ ակնկալիք ունեի՞ք, մանավանդ, որ ՍԴ անդամների աշխատավարձներն ավելի են բարձրացրել»․ Ոսկան Սարգսյան
88Երեկ, 23:42
«Երբ քաղաքական հարցերը որոշում են լուծել իրավաբանների միջոցով, ստանում են այս արդյունքը»․ Արա Պողոսյան
87Երեկ, 23:24
«Նիկոլի ՍԴ-ն օրինականացրեց Նիկոլի ներդրած մանդատագողության պրակտիկան»․ Գագիկ Համբարյան
85Երեկ, 23:12