Երկուշաբթի, 24 օգոստոսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +22 °C

«ՀՀ-ում կորոնավիրուսի խայտառակ տարածման պատասխանատուն կառավարությունն է». Արթուր Սաքունց

«ՀՀ-ում կորոնավիրուսի խայտառակ տարածման պատասխանատուն կառավարությունն է». Արթուր Սաքունց
370
Ուրբաթ, 29 մայիսի, 2020 թ., 16:45

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՀՀ-ում կորոնավիրուսի խայտառակ տարածման անմիջական պատասխանատուն ՀՀ կառավարությունն է

Մայիսի 13-ին գրանցված դեպքերի թիվը կազմում էր 3718

Մայիսի 29-ին՝ կազմում է 8676

Դեպքերի թիվն աճել է մոտ 2, 33 անգամ

Նույն ժամանակահատվածում մահացությունների թիվը 48-ից դարձել է 120, աճելով 2,5 անգամ:

Համեմատության համար նշենք, որ ապրիլի 13-ից մինչև ապրիլի 29-ը ժամանակահատվածում դեպքերի թիվն աճել էր 1039-ից մինչև 1932 (մոտ 1,86 անգամ), իսկ մահացությունների թիվը 14-ից հասել էր 30 (մոտ 2,14 անգամ):

Այսինքն՝ մայիսի 13-ից հետո արտակարգ դրությունը բացարձակապես որևէ ազդեցություն չի ունեցել համավարակի կանխման վրա, և սրանում ուղղակի և անմիջական պատասխանատվություն կրում է կառավարությունը:

(Նախկինները չոգևորվեն ու որևէ հույս չունենան, թե իրենց բաղձալի վերակենդանացման կամ լեգիտիմացման համար այս քննադատությունը որևէ հիմք կամ առիթ կամ նշանակություն ունի. Դուք մերժված եք ընդմիշտ և այլևս անելիք չունեք)»: