Քաղաքացին ահազանգում է՝ 2 մորաքույրները մահացել են կորոնավիրուսից, ջերմություն ունեցող մորը չեն կարողանում թեստավորել

Ահազանգ է ստացվել քաղաքացիներից մեկից, ով հայտնել է, որ վերջին օրերին կորոնավիրուսից մահացել են իր 2 մորաքույրները, այսօր էլ արդեն մի քանի օր է՝ մայրն է ջերմում, սակայն որևէ կերպ չեն կարողանում թեստավորել: Shamshyan-ի թղթակցի հետ զրույցում նա ասել է. «Տատիկս ամսի 16-ին ծերունական հիվանդությունից մահացավ, գնացել էին թաղում, տատիկիս 2 քույրերը կորոնավիրուսից 2 օրվա մեջ մահացան, հիմա էլ մայրիկս է ջերմում, որտեղ դիմում ենք, որ մայրիկիս թեստավորեն, որ մենք էլ ապահով լինենք, ոչ մեկ մեզ չի օգնում, ասում են, թե տեղամասային բժշկին դիմեք, տեղամասային բժիշկն էլ ասում ա՝ 4 օր ոչ աշխատանքային օրեր են, որ լաբարատորիան զանգում ենք՝ փակ է, որ գոնե մեր հաշվին թեստավորենք, դա էլ չի լինում: Փաստորեն, մենք հիմա պետք է բոլորս համատարած վարակվենք, ինչ է թե՝ 4 օր տոն է: Մարդ էլ չկարողանա՞ իր գումարով իր մորը փրկի: Մենք վախեցած ենք: Արդեն 2 հոգի մարդ է մահացել մեզանից»: Տիկնոջ խոսքով՝ տատիկի թաղման արարողությունը չեն արել որպես այդպիսին, անգամ 20 հոգի հարազատ չի եղել, թե որտեղից են վարակվել, տեղյակ չեն:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում:

Ճապոնիայում սկսվել է կերակրափողի քաղցկեղի դեմ աշխարհի առաջին դեղամիջոցի վաճառքը
192Երեկ, 22:30
Ծաղիկ Վարդանյանը՝ բժիշկների անհատական լիցենզավորման պահանջի մասին (տեսանյութ)
22522.08.2026, 14:12
«Թոքաբան լինելու անհրաժեշտություն չկա». Լուսինե Բադալյան (տեսանյութ)
34521.08.2026, 12:00
Գազայից 3 ծանր հիվանդ երեխա կտեղափոխվի Հայաստան․ կհատկացվի 16,7 մլն դրամ
41520.08.2026, 21:42
«Ընտանեկան բժիշկներից հետ են գանձում վճարված գումարները»․ Անուշ Պողոսյան
50020.08.2026, 00:06
Moderna-ի բաժնետոմսերն աճել են 120%-ով՝ մելանոմայի դեմ պատվաստանյութի հաջող կիրառումից հետո
134019.08.2026, 21:45
«Լուսինե Բադալյանը չունի առողջապահական ոլորտում պրակտիկ մասնագիտական փորձ». Տիգրան Աբրահամյան (տեսանյութ)
52618.08.2026, 15:36
«Դեղատան տարածքն էժան գնով տվել են Սամվել Ալեքսանյանի ընկերությանը»․ լրագրողը՝ Լուսինե Բադալյանին (տեսանյութ)
49218.08.2026, 14:06