«Ինչո՞ւ այս ուղղությամբ բավարար ջանքեր չեն գործադրել կառավարությունը, պարետատունը և ԱՆ-ը». Սուրեն Սուրենյանց
522 Շաբաթ, 30 մայիսի, 2020 թ., 21:10 Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայաստանում կորոնավիրուսից վարակվածների ընդհանուր թիվը 8927 է, մահվան դեպքերինը՝ 175 (127+48)։ Այս իրավիճակում օրական թեստավորումը 1039-ի հասցնելը, մեղմ ասած, անլուրջ վերաբերմունք է։ Համաճարակի ալիքի մեծացման պարագայում պետք է անշեղորեն մեծացվի թեստավորումների թիվը՝ հնարավորինս համապարփակ պատկեր ունենալու համար ու գլխավորը՝ վարակի տարածումը կանխարգելելու նպատակով, որովհետև չհայտնաբերված բազմաթիվ ասիմպտոմ հիվանդներ կարող են վարակել ռիսկային խմբերում ներառված մեր հայրենակիցներին, ինչի հետևանքով աճելու են ծայրահեղ ծանր հիվանդների ու, դժբախտաբար, մահերի թվերը։
Հիշեցնենք՝ այսօր պարետատան նիստից հետո ճեպազրույցի ժամանակ անդրադառնալով հարցին, թե ինչու է նվազել թեստավորումների քանակը, վարչապետն ասել էր, որ թեստավորումներն իրականացվում են ըստ ցուցումների։ «Գիտեք, որ Առողջապահության նախարարի կողմից սահմանված կանոններ կան, թե որ պարագայում և որ դեպքում է պետք թեստավորել քաղաքացիներին, որովհետև ուղղակի դուրս գալ ու փողոցներում մարդկանց թեստավորել, դա, իհարկե, այդպես չի արվում: Ամեն օր արվում է այնքան թեստ, ինչքան որ, ըստ ցուցումների, առաջանում է անհրաժեշտություն»։ Վարչապետն անդրադարձել էր նաև հայկական արտադրության թեստերին ու տեղեկացրել, որ Մոլեկուլյար կենսաբանության ինստիտուտն ավարտել է լաբորատոր փորձարկումներն ու դիմել է Առողջապահության նախարարություն՝ անկախ փորձարկումները կազմակերպելու համար։ «Նախարարությունը շուտով՝ մի քանի օրվա ընթացքում այս պրոցեսն ավարտին կհասցնի, որից հետո հնարավոր կլինի սկսել թեստերի արտադրությունը։ Նախատեսված է 100 հազար թեստի արտադրություն՝ օրական 1000-ից 2000 թեստի արտադրություն»,- նշել էր Փաշինյանը։ |
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. «Ժողովուրդ»
48119.04.2024, 08:30«Հնարավոր չէ պարզել՝ այդ մարդու կիստա՞ն է, թե՞ քսերոքս արած «տիպային» կիստա»․ Փաշինյան (տեսանյութ)
51918.04.2024, 12:24Հերթն Անահիտ Ավանեսյանինն է. «Ժողովուրդ»
60318.04.2024, 09:06Մանրամասներ՝ երրորդ հարկից ընկած երեխայի առողջական վիճակից
53217.04.2024, 21:48Առողջապահության նախարարության շուրջ սկսված գործողությունների ֆոնին՝ Թորոսյանը նախարարի պաշտոնի համար ընկերոջ PR-ով է սկսել զբաղվել. «Ժողովուրդ»
36417.04.2024, 09:06«Լրատվականներից եմ տեղեկացել խուզարկության մասին»․ Անահիտ Ավանեսյան (տեսանյութ)
41416.04.2024, 16:063 անձ բերման է ենթարկվել Առողջապահության նախարարության քրգործի շրջանակներում
42016.04.2024, 15:48«Տիմոշա» ՍՊԸ-ի արտադրության հալվաներում հայտնաբերվել է կադմիում
40316.04.2024, 14:30