«Կորոնավիրուսային վիճակագրությունն ինձ համար դարձավ նաև խիստ անձնական». Վահե Տեր-Մինասյան

700
Երկուշաբթի, 01 հունիսի, 2020 թ., 00:05
Ուռուցքաբան-գինեկոլոգ Վահե Տեր-Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր կորոնավիրուսային վիճակագրությունն ինձ համար դարձավ նաև խիստ անձնական։ Այսօր մենք կորցրեցինք մեր կոլեկտիվի ամենաբարի մարդուն, որը բազմիցս կյանքի դասեր ու խորհուրդներ է տվել բոլորիս, որին սիրում ու հարգում էինք բոլորս։ Ամենաթեժ կոնֆլիկտն անգամ կարող էր հանգցնել վայրկյանների ընթացքում։ Ամենադժվար պահերին արևի պես ջերմ ժպիտով կարող էր գովել ու ոգևորել։ Կորոնավիրուս կոչվող չարիքը գործում է արագ ու դաժան։ Ու անգամ տարիներիս փորձն ու գիտելիքը թույլ չտվեցին հասկանալ, որ օրեր առաջվա մեր զրույցը պիտի դառնար վերջինը։ Մինչև վերջին օրը բոլորս վստահ էինք, որ մեր տիկին Ռուբինան հաստատ կհաղթի հիվանդությանը։ Չստացվեց...Մենք Քեզ շատ–շատ կկարոտենք»:

«Վարդանանց ՆԲԿ-ն անաշխատունակության թերթիկ տալու համար ասում է՝ մեռնես էլ, պիտի գաս». Նունիկ Ավետիսյան
165Երեկ, 22:06
«Գյուղական բազմաթիվ ամբուլատորիաներ և ցանցային չհանդիսացող դեղատներ դեռևս չեն ստացել հոկտեմբեր ամսվա ֆինանսավորումը»․ Անուշ Պողոսյան
224Երեկ, 10:54
«Ինչո՞ւ դեղատներում չկան այն դեղերը, որ ամենավատ հիվանդությունների դեպքում մարդիկ իրենց կոտորելով ձեռք են բերում»․ Հարություն Հարությունյան
83116.11.2026, 12:24
«Ավաղ, դեռ շարունակվում է յոդով վանդակների, կարագի, քացախով նասկիների կիրառումը». Արմեն Օհանյան (տեսանյութ)
103613.11.2026, 13:12
«Պետք է վստահ լինել, որ բժշկական գործիքներն անցել են պատշաճ ախտահանում և մանրէազերծում»․ Անուշ Պողոսյան (լուսանկար)
118111.11.2026, 00:42
«Փակվում են տուբերկուլոզի կաբինետները»․ Անուշ Պողոսյան (լուսանկար)
123009.11.2026, 23:36
PJ.2.1-ը ներկայում շրջանառվող COVID-19-ի հարուցիչներից է․ ՀՎԿԱԿ
121609.11.2026, 22:42
«Մի վիրավորեք բժշկական հանրույթի ինտելեկտը». Անուշ Պողոսյան
139606.11.2026, 01:06