Վարչապետը՝ կորոնավիրուսի երկրորդ ալիքի մասին

«Ամենօրյա աշխատանք է տարվում վերակենդանացման բաժանմունքում մահճակալներն ավելացնելու ուղղությամբ»,- այսօր տեղի ունեցած ճեպազրույցում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն էլ հավելել է, որ վերջին օրերին արդեն ավելացումներ ունեցել են. «Խոսքը Արտաշատի ԲԿ-ի, Օրթոպեդիայի և Վնասվածքաբանության գիտական կենտրոնի մասին է: Սակայն երեք խոշոր ավելացումներ ենք ունենալու՝ մեկը «Աստղիկ» ԲԿ-ում՝ մոտավորապես 20 ռեանիմացիոն մահճակալ ևս 20 ինտենսիվ թերապիայի մահճակալ Սբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ում՝ մոտ 50 մահճակալ և Էրեբունի ԲԿ-ում՝ մոտավորապես 45 ռեանիմացիոն մահճակալ»,- տեղեկացրեց նախարարը:
Վարչապետը նշեց, որ թեև լարված է իրավիճակը, սակայն ամեն ինչ արվում է, որպեսզի ճգնաժամ չունենանք:
Խոսելով հիվանդության երկրորդ ալիքի մասին՝ Ն. Փաշինյանը նշեց, որ պետք է ամեն ինչ անել այդ ալիքը հսկողության տակ առնելու համար. «Երկրորդ ալիքը հենց այն էր, որ դեպքերի որոշակի նվազումից հետո մենք կրկին ունենում ենք այսպիսի աճ»։
Նա հույս հայտնեց, որ մեր քաղաքացիները կունենան բավարար ինքնագիտակցություն՝ հակահամաճարակային կանոնները պահպանելու համար:

Ճապոնիայում սկսվել է կերակրափողի քաղցկեղի դեմ աշխարհի առաջին դեղամիջոցի վաճառքը
11822:30
Ծաղիկ Վարդանյանը՝ բժիշկների անհատական լիցենզավորման պահանջի մասին (տեսանյութ)
221Երեկ, 14:12
«Թոքաբան լինելու անհրաժեշտություն չկա». Լուսինե Բադալյան (տեսանյութ)
34121.08.2026, 12:00
Գազայից 3 ծանր հիվանդ երեխա կտեղափոխվի Հայաստան․ կհատկացվի 16,7 մլն դրամ
41020.08.2026, 21:42
«Ընտանեկան բժիշկներից հետ են գանձում վճարված գումարները»․ Անուշ Պողոսյան
49820.08.2026, 00:06
Moderna-ի բաժնետոմսերն աճել են 120%-ով՝ մելանոմայի դեմ պատվաստանյութի հաջող կիրառումից հետո
132419.08.2026, 21:45
«Լուսինե Բադալյանը չունի առողջապահական ոլորտում պրակտիկ մասնագիտական փորձ». Տիգրան Աբրահամյան (տեսանյութ)
52418.08.2026, 15:36
«Դեղատան տարածքն էժան գնով տվել են Սամվել Ալեքսանյանի ընկերությանը»․ լրագրողը՝ Լուսինե Բադալյանին (տեսանյութ)
48918.08.2026, 14:06