Հայտնի է ՌԴ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի օրը

1770
Երկուշաբթի, 01 հունիսի, 2020 թ., 21:25
Այսօր՝ հունիսի 1-ին, ելույթ ունենալով Սահմանադրության փոփոխությունների աշխատանքային խմբի նիստի ժամանակ, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ հուլիսի 1-ին տեղի կունենա սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ համապետական քվեարկություն: «Իհարկե, ես կդիմեմ մեր քաղաքացիներին, ժողովրդին, որպեսզի նրանք ակտիվ մասնակցեն այս համառուսական քվեարկությանը, քանի որ դա հիմնական օրենքի՝ Սահմանադրության հարցն է, որի հիմքում ընկած է մեր երկրի ու մեր կյանքը, մեր երեխաների կյանքը»,- ասել է Պուտինը։
Եթե կորոնավիրուսային համավարակը չխանգարեր, ընտրությունները կկայանային ապրիլի 22-ին:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ստորագրել է օրենք, որը թույլ է տալիս բոլոր ընտրությունները և հանրաքվեն անցկացնել փոստով և համացանցով:

Կադրեր՝ Գագիկ Խաչատրյանի առանձնատան խուզարկությունից (տեսանյութ)
57209.09.2026, 15:06
ԹՐԻՓՓ-ի հիմնական փաստաթղթերը
101609.09.2026, 15:01
«44-օրյա պատերազմի հետևանքով զոհվել է 3833 անձ, անհայտ է 191 անձի գտնվելու վայրը»․ ՔԿ
66708.09.2026, 11:48
«Տարածվում է տեղեկություն, թե իբր հրապարակվել է նոր Սահմանադրության նախագիծը»․ ԱՆ
67108.09.2026, 11:18
«Խստորեն դատապարտում ենք Հովհաննավանքում վերջին շրջանում տեղ գտնող մտահոգիչ երևույթը». Մայր Աթոռ
52207.09.2026, 13:36
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Ռիգայում
60506.09.2026, 19:18
Մարտի 1-ի գործով քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ ոստիկանության զորքերի նախկին հրամանատարի նկատմամբ
77904.09.2026, 17:06
Պահանջվում է Երևանի նախկին փոխքաղաքապետ Կարեն Դավթյանից բռնագանձել 20-ից ավելի գույքեր, շուրջ 230 միլիոն դրամ
76504.09.2026, 13:30