«Հայաստանում հիմա օրական 5000-10000 թեստ պիտի արվեր». Կարեն Վրթանեսյան
![]() 518 Չորեքշաբթի, 03 հունիսի, 2020 թ., 05:05 Ռազմական հարցերով փորձագետ Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երեկ մահացել է կորոնավիրուսով վարակված 20 մարդ, առողջացել է 25-ը։ 517 վարակված է գրանցել մեկ օրում (սա ցավալի ռեկորդ է), 1249 թեստի հիման վրա (այսինքն 41%-ը դրական է)։ Այսքան բարձր տոկոսը նշանակում է, որ թեստերը շատ ավելի քիչ են արվում քան պետք է, և այս պահին մեծ թվով չբացահայտված վարակակիրներ կան (լավագույն դեպքում՝ ինքնամեկուսացված, վատագույն տարբերակով՝ նույնիսկ չեն էլ կասկածում, որ վիրուս են կրում իրենց օրգանիզմում և արդեն վարակիչ են)։ Հայաստանում հիմա օրական 5000–10000 թեստ պիտի արվեր։ Եվ առ այսօր չի հնչել որևէ տրամաբանական բացատրություն, թե ինչն է պատճառը, որ 3 ամսում չեն բաշարել գոնե անհրաժեշտ ծավալով թեստավորման հարցը լուծել։ Անկախ այն բանից, թե սա ուղղակի ապաշնորհության արդյունք է, թե ինչ-որ հանցավոր մենաշնորհային համաձայնության, նորմալ դատախազությունը, ՀՔԾ-ն, ՔԿ-ն պիտի որ վաղուց քննություն սկսած լինեին։ Հայաստանում աղետ է, բայց երկրի ղեկավարության հիմնական զբաղմունքը Նիկոլի ամենօրյա անտաղանդ բեմադրությունների սպասարկումն է»: |
«Անվտանգ սուրճ խմելու խորհուրդներ շոգ եղանակին». Արմեն Մուրադյան
36307.07.2025, 23:54Նորք Մարաշ ԲԿ-ն գովազդում է սրտի խնդիր ունեցող 4 տարեկան երեխային ծեծած սրտաբան Կարեն Կուրդովին
90807.07.2025, 12:2466 միլիոն դրամի առեղծվածային գործարք՝ Նորք Մարաշ սրտաբանականում
85827.06.2025, 11:12Վերջին 14 օրում ՀՀ-ում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 11 դեպք
66326.06.2025, 12:18«Ամռանը պարբերաբար ջուր և ջրով հարուստ մթերքներ օգտագործե՛ք». Արմեն Մուրադյան
71325.06.2025, 02:12«Գագիկ Հեբոյան, քո հրեշ խմբով խլեցիք 27 տարեկան եղբորս կյանքը՝ թողնելով որբ երկու երեխաների, իսկ 25 օրից պետք է ծնվեր երրորդ երեխան»․ Սուսաննա Խաչիկյան (լուսանկար)
189123.06.2025, 12:18«ՀՀ-ում էսթետիկ ներարկումներ իրականացնողների տարիքը զգալիորեն իջել է»․ Արմեն Մուրադյան
69823.06.2025, 11:36Քրեական գործերի, կասկածելի գործարքների և խախտումների տակ կքած Միքայել Ադամյանը մեղադրում է լրատվամիջոցին՝ իրական փաստեր հրապարակելու մեջ (լուսանկար)
174420.06.2025, 12:24