Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է խստագույնս վերահսկել կանխարգելիչ կանոնների պահպանումը

Այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի հերթական նիստը, որը հեռավար ռեժիմով վարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Բացելով նիստը՝ վարչապետը նշել է. «Չնայած կառավարության կողմից ձեռնարկվող կանխարգելիչ միջոցառումներին և պարետատան սահմանած կանոններին՝ երկրում կորոնավիրուսային հիվանդությամբ դեպքերի ամենօրյա աճ է արձանագրվում: Առաջարկում եմ այսօրվա նիստում քննարկել հանրապետությունում կորոնավիրուսի համաճարակի հետ կապված իրավիճակը, ձեռնարկվող միջոցառումների արդյունավետությունը և վարակի տարածման կանխարգելման ուղղությամբ մեր հետագա գործողությունները»:
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը տեղեկատվություն է ներկայացրել կորոնավիրուսային հիվանդության հաստատված դեպքերի վիճակագրության, ապաքինման և մահացության ցուցանիշների, պացիենտների առողջական վիճակի, անախտանիշ դեպքերի մեկուսացման նկատմամբ առողջության առաջնային պահպանման օղակի կողմից իրականացվող վերահսկողական աշխատանքների վերաբերյալ: Նախարարն անդրադարձել է վարակի տարածման դինամիկային և դրան համահունչ՝ առողջապահական համակարգի կարողությունների ավելացման ուղղությամբ իրականացվող քայլերին:
Ապա վարչապետին զեկուցվել է պարետատան սահմանած կանոնների պահպանման ուղղությամբ ձեռնարկվող վերահսկողական միջոցառումների և դրանց արդյունքում՝ հանրության վարքագծի փոփոխությունների, պաշտպանիչ միջոցների կիրառման հետ կապված իրավիճակի մասին: Անդրադարձ է եղել առանձին վարչական շրջաններում իրականացվող «ռեյդերի» արդյունավետությանը, տեսչական մարմինների և ոստիկանության կանխարգելիչ գործողություններին: Քննարկվել են առավել ռիսկային ոլորտներում կանխարգելիչ կանոնների պահպանման հետ կապված իրավիճակը, արձանագրված խախտումների դեպքում կիրառվող պատասխանատվության միջոցները: Նշվել է, որ չնայած սահմանափակումներին՝ երկրում արձանագրվում են զանգվածային միջոցառումների կազմակերպման դեպքեր, որոնք ևս բացասական ազդեցություն են ունենում ընդհանուր համաճարակաբանական իրավիճակի վրա:
Հետագա անելիքների շուրջ ծավալված մտքերի փոխանակության ընթացքում ներկայացվել են մի շարք դիտարկումներ, որոնցում գերակշիռ է եղել վերահսկողության միջոցառումների առավելագույնս խստացման առաջարկը:
Վարչապետը, ամփոփելով քննարկումը, նշել է. «Մենք առաջ ենք գնում կանոնների պահպանման նկատմամբ վերահսկողության խստացման տրամաբանությամբ: Լրջագույն աշխատանք պետք է իրականացվի՝ պարետատան սահմանած կանոնների պահպանման կարգապահության բարձրացման և զանգվածային ցանկացած տեսակի միջոցառման կազմակերպման կանխարգելման ուղղություններով»: Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է վերահսկողություն իրականացնող պետական մարմինների ղեկավարներին՝ ամենօրյա համատեղ գործողություններով խստագույնս վերահսկել կանխարգելիչ կանոնների պահպանումը, զանգվածային տարատեսակ միջոցառումների կազմակերպումը և դրանց ընթացքի ու արդյունքների մասին պարբերաբար զեկուցել իրեն:

Կադրեր՝ Գագիկ Խաչատրյանի առանձնատան խուզարկությունից (տեսանյութ)
29909.09.2026, 15:06
ԹՐԻՓՓ-ի հիմնական փաստաթղթերը
48609.09.2026, 15:01
«44-օրյա պատերազմի հետևանքով զոհվել է 3833 անձ, անհայտ է 191 անձի գտնվելու վայրը»․ ՔԿ
39608.09.2026, 11:48
«Տարածվում է տեղեկություն, թե իբր հրապարակվել է նոր Սահմանադրության նախագիծը»․ ԱՆ
40308.09.2026, 11:18
«Խստորեն դատապարտում ենք Հովհաննավանքում վերջին շրջանում տեղ գտնող մտահոգիչ երևույթը». Մայր Աթոռ
39507.09.2026, 13:36
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Ռիգայում
47706.09.2026, 19:18
Մարտի 1-ի գործով քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ ոստիկանության զորքերի նախկին հրամանատարի նկատմամբ
65204.09.2026, 17:06
Պահանջվում է Երևանի նախկին փոխքաղաքապետ Կարեն Դավթյանից բռնագանձել 20-ից ավելի գույքեր, շուրջ 230 միլիոն դրամ
63704.09.2026, 13:30