«Ստացել եմ առաջարկ՝ գումարի դիմաց հակադիմակային ակցիա իրականացնելու». Տարոն Սարիբեկյան
![]() 527 Հինգշաբթի, 04 հունիսի, 2020 թ., 20:30 Գերմանիայում աշխատող արյունաբան, ուռուցքաբան Տարոն Սարիբեկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հարգելի ընկերներ. Ամենայն պատասխանատվությամբ հայտնում եմ, որ երեք օր առաջ ստացել եմ առաջարկ՝ գումարի դիմաց հայ հասարակության շրջանում իրականացնելու ակցիա՝ դիմակների և պատվաստանյութերի անարդյունավետության վերաբերյալ։ Առաջարկը եղել է գերմանացու կողմից, ով հաճախակի այցելում է Հայաստան։ Վերջինս տեղեկացրեց նաև, որ Հայաստանում բացվել է գրասենյակ, որտեղ մեծ լսարան ունեցող բժիշկներին տրամադրում են վերոհիշյալին վերաբերող «պետքական ինֆորմացիա»։ Նշեմ նաև, որ իմ հեռախոսի համարն իր մոտ «հայտնվել է» դեռևս իմ Հայաստանում գտնվելու ժամանակ՝ բժշկական փաստաթղթի թարգմանության հետ կապված։ Ցավոք, ԴԵՌ չեմ կարող հրապարակել երկխոսությունը որպես փաստ, քանի որ դա գերմանական օրենքին՝ Datenschutz-ին դեմ է ու ես դրա համար պարտադիր պետք է ունենամ իր համաձայնությունը, որը ես բնականաբար չստացա։ Սակայն իրավունք ունեմ մեր նամակագրությունը տրամադրել իրավապահներին, քանզի այն պարունակում է հանրության առողջությանը պոտենցիալ վնաս պարունակող տարրեր։ Իրավապահների թույլտվությունից հետո սիրով կհրապարակեմ թե՛ երկխոսությունը, թե՛ տվյալ անձի անուն ազգանունը։ Ուզում եմ ասել հետևյալը. հատկապես այս շրջանում դիմակների անարդյունավետությունից խոսող բժիշկներին վերաբերվեք խիստ թերահավատորեն, քանզի նրանք կարող են լինել վերոհիշյալ գործարքի մեջ մտած պոտենցիալ ազգադավներ։ Բնականաբար չեմ ժխտում նաև էն հանգամանքը, որ կարող են լինել դիմակների անարդյունավետության մասին խոսող բժիշկներ, ովքեր զուտ արտահայտում են իրենց անձնական ու խիստ սուբյեկտիվ կարծիքը։ Դիմակների հսկայական քանակով սպառվելու հետևանքով ԱՀԿ֊ը հայտարարեց վերջիններիս անարդյունավետության մասին զուտ մեկ պատճառով. դա է՝ նվազեցնել արհեստականորեն կտրուկ աճ գրանցած պահանջարկը, որպեսզի բուժհաստատություններում ևս չգրանցվեր դիմակների դեֆիցիտ։ Դիմակների նոր քանակության արտադրությունից հետո ԱՀԿ֊ը վերանայեց սեփական կարծիքն ու աներկբայորեն հորդորեց. միանշանակ կրե՛լ դիմակ։ Դիմակների արդյունավետությունը կասկածի ենթակա չէ, քանզի ճիշտ դրված դիմակը (պետք է անպայման ծածկի քիթը և բերանը) առաջին հերթին որոշ չափով կանխում է վիրուսի արտազատումը անսիմպտոմ վարակակիրների կողմից, ինչպես նաև որոշակիորեն կանխում է նաև վիրուսի թափանցումը առողջ մարդու շնչուղիներ։ Ուստի այս պարագայում դիմակ կրելը խրախուսվում է և նաև համարվում պարտադիր։ Ցավով եմ նշում էն հանգամանքը, որ որոշ անհատներ ամեն ինչից օգուտ քաղել են փորձում և պղտոր ջրում անգամ ձուկ են որսում՝ զբաղվելով դիմակների բիզնեսով ու անամոթաբար տասնապատկելով դիմակի ինքնարժեքը։ Միայն կասեմ մի բան. ԱՄՈԹ ՁԵԶ։ ԱՄՈԹ նաև այն ծախված կոլեգաներին, ովքեր, ըստ իս՝ սեփական հոգին անգամ մի քանի կոպեկի համար կծախեին և ծախել են՝ սեփական ծնողների, ընկերների, հայրենակիցների առողջության վրա թքած ունենալով։ Վերջում կուզեմ նշել, որ Ձեզնից յուրաքանչյուրը պատասխանատու է Հայաստանում կատարվող վիճակի համար։ Ուրեմն հարգեք միմյանց ու հետևեք չափազանց հեշտ կատարելի ցուցումներին, որոնք ձեզ տրվում են ամեն պահ ու բազմիցս. հաճախակի լվացեք ձեռքերը, կրեք դիմակ՝ տնից դուրս գալուց և պահպանեք հեռավորություն այլ մարդկանց հետ, հակառակ դեպքում արդեն իսկ վտանգավոր իրավիճակը կդառնա անվերահսկելի ու կարժենա բազմաթիվ անմեղ կյանքեր։ Նույն ցուցումներին անվերապահորեն հետևելու արդյունքում 83 միլիոն բնակչություն ունեցող Գերմանիայում այս պահին փաստացի վարակվածների թիվը ընդամենը 7000 է։ Մտորեք գրածներիս մասին։ Մի՛ վտանգեք մեր սիրելիների կյանքն ու եղեք առողջ»: Ավելի վաղ հայտնել էինք, որ բժիշկ Գևորգ Գրիգորյանի հիմնադրած Medmedia.am կայքը, որը պարբերաբար աչքի է ընկնում COVID-19-ի վերաբերյալ ոչ հավաստի տեղեկությունների և դավադրությունների տեսությունների տարածմամբ, ֆինանսավորվում է ԱՄՆ հարկատուների գումարներով, գրում է «Փաստերի ստուգման հարթակ»-ը։ Կայքի որոշ հրապարակումներ COVID-19-ն անվանում են «կեղծ համավարակ» և կոչ անում հրաժարվել պատվաստումներից։ |
«Անվտանգ սուրճ խմելու խորհուրդներ շոգ եղանակին». Արմեն Մուրադյան
46407.07.2025, 23:54Նորք Մարաշ ԲԿ-ն գովազդում է սրտի խնդիր ունեցող 4 տարեկան երեխային ծեծած սրտաբան Կարեն Կուրդովին
105407.07.2025, 12:2466 միլիոն դրամի առեղծվածային գործարք՝ Նորք Մարաշ սրտաբանականում
89027.06.2025, 11:12Վերջին 14 օրում ՀՀ-ում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 11 դեպք
69626.06.2025, 12:18«Ամռանը պարբերաբար ջուր և ջրով հարուստ մթերքներ օգտագործե՛ք». Արմեն Մուրադյան
74825.06.2025, 02:12«Գագիկ Հեբոյան, քո հրեշ խմբով խլեցիք 27 տարեկան եղբորս կյանքը՝ թողնելով որբ երկու երեխաների, իսկ 25 օրից պետք է ծնվեր երրորդ երեխան»․ Սուսաննա Խաչիկյան (լուսանկար)
199123.06.2025, 12:18«ՀՀ-ում էսթետիկ ներարկումներ իրականացնողների տարիքը զգալիորեն իջել է»․ Արմեն Մուրադյան
72423.06.2025, 11:36Քրեական գործերի, կասկածելի գործարքների և խախտումների տակ կքած Միքայել Ադամյանը մեղադրում է լրատվամիջոցին՝ իրական փաստեր հրապարակելու մեջ (լուսանկար)
185020.06.2025, 12:24