Կիրակի, 23 օգոստոսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +23 °C

«Կորոնավիրուսը բավականին նամարդ հիվանդություն է». կորոնավիրուսից բուժված բժիշկ

«Կորոնավիրուսը բավականին նամարդ հիվանդություն է». կորոնավիրուսից բուժված բժիշկ
376
Ուրբաթ, 05 հունիսի, 2020 թ., 19:40

«Արմենիա» ԲԿ-ի Նյարդավիրաբուժական բաժանմունքի վարիչ Դավիթ Պատրիկյանն այսօր՝ ճեպազրույցի ժամանակ ներկայացրեց կորոնավիրուսով վարակվելու և դրանից բուժվելու իր փորձը: Նա հայտնեց, որ պատկանել է ռիսկային խմբին և վարակված լինելու ժամանակահատվածում տարել է երկկողմանի սուր թոքաբորբ:

«Կորոնավիրուսը բավականին նամարդ հիվանդություն է, նրանից պետք է շատ զգույշ լինել: Այն արժանի է բավականին լուրջ ուշադրության: Իհարկե, երիտասարդների մոտ այն ընթանում է հեշտ, սակայն նրանք վարակում են իրենց ընտանքի ավագ անդամներին: Վերջիններիս բուժումը շատ աշխատատար է, երբեմն՝ անհնարին»,- նշեց բժիշկը:

Դավիթ Պատրիկյանը հասարակությանը կոչ արեց կրել դիմակ և ձեռնոց, պահպանել սոցիալական հեռավորություն, և այս րոպեից կանոնները պահելու դեպքում, նրա խոսքով, արդեն հունիսի վերջին օրերին հնարավոր կլինի հաղթահարել կորոնավիրուսային վարակը: