Կիրակի, 23 օգոստոսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +23 °C

«Երբ մահճակալներն սպառվում են, նշանակում է առողջապահական համակարգը փլուզվել է». քաղաքագետ

«Երբ մահճակալներն սպառվում են, նշանակում է առողջապահական համակարգը փլուզվել է». քաղաքագետ
300
Կիրակի, 07 հունիսի, 2020 թ., 14:00

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իմ ևս մեկ դառնագույն կանխագուշակում, ցավոք, իրականացավ: Երբ որոշում ընդունվեց երկիրն առանց իրական սահմանափակումների անմիջապես բացել, ես խոսեցի այս օրվա մասին, զգուշացրեցի, ահազանգեցի: Դա տեսանելի էր մեզ, տեսանելի չէր, կամ էլ՝ տեսանելի էր, բայցև ընդունելի էր իշխանությունների համար:

Սա անընդունելի սցենար էր:

Հայտարարությունը, որ մահճակալներնսպառվել են՝ նշանակում է, որ ոչ թե պարզ պառկելատեղերն են սպառվել, այլ՝ ինտենսիվ թերապիայի մահճակալները: Դա բոլորովին այլ երևույթ է: Իսկ երբ դրանք սպառվում են՝ նշանակում է առողջապահական համակարգը փլուզվել է: Երբ փլուզվում է համակարգը՝ մահերը դառնում են կրկնակի չարդարացված: Եթե ազատ մահճակալ լինելու պարագայում ծանրագույն հիվանդների կենդանի մնալու շանսերը որոշ մասնագետների կողմից գնահատվում են 20%, ապա փլուզման պարագայում՝ դրանք դառնում են 0: Նորմալ կառավարվող երկրներում այդ փլուզումից հնարավոր եղավ խուսափել: Հայաստանում՝ ոչ: Հնարավոր չեղավ, որովհետև կառավարությունը խայտառակ, աններելի, հանցավոր անփութությամբ և տգիտությամբ ապակառավարում իրականացրեց և ինքը դարձավ ազգային անվտանգությանը հարվածող:

Առողջապահական համակարգի փլուզումն արդեն փաստ է:

Եվ դրա միակ պատասխանատուն ոչ թե ժողովուրդն է, այլ՝ իշխանությունը»: