ԱՄՆ պատմության մեջ ամենամեծ տուգանքն է սահմանվել սպամի համար

Տեխասի մարքեթինգային երկու ընկերություն՝ Rising Eagle և JSquared Telecom-ը 225 միլիոն դոլար տուգանք կվճարեն՝ ավելի քան մեկ միլիարդ սպամ զանգեր կատարելու համար։ Այս մասին հայտնել է Կապի դաշնային հանձնաժողովի ներկայացուցիչ Ուիլ Վայքիստը։
2019-ի հունվարից մայիս ընկած ժամանակահատվածում Rising Eagle-ի հեռախոսահամարից իրականացվել է գրեթե մեկ միլիարդ զանգ՝ ամերիկյան հայտնի Aetna, Blue Cross Shield, Cigna և United Health Group ընկերություններից ապահովագրություն ձեռք բերելու համար: Սակայն, օպերատորի հետ զրույցի ժամանակ հաճախորդներին առաջարկել են այլ ապահովագրողի՝ Rising Eagle-ի ծառայությունները: ԱՄՆ օրենսդրության համաձայն, երբ մարդիկ հրաժարվում են խոսել ծառայություն առաջարկող օպերատորի հետ, ապա բաժանորդի հեռախոսահամարը պետք է ներառված լինի հատուկ ցուցակում: Rising Eagle-ի սեփականատեր Ջոն Սփիլլերը հանձնաժողովի քննիչներին խոստովանել է, որ նա միտումնավոր չի արգելափակել այդ համարները՝ հույս ունենալով հաջող վաճառք իրականացնել:

ԱԺ նիստը՝ ուղիղ միացմամբ
2510:06
«Ադրբեջանական զայրույթն ու անհանգստությունը փարատելու համար սեփական ժողովրդին են ահաբեկում»․ Տիգրան Աբրահամյան
4009:54
Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև (լուսանկար)
5308:30
«Ասենք թե՝ Նիկոլ Փաշինյանը տխուր է, դրանից ի՞նչ է փոխվում»․ Նաիրի Հոխիկյան
8602:06
«Ավտորիտարիզմի և դրան հաջորդող բռնապետության փուլերը». Անուշ Սեդրակյան
7800:42
«Անարդար կլինի Իրանին բալիստիկ հրթիռներից զրկելը». Թրամփ
198Երեկ, 23:57
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-Իրան համաձայնագիրը կստորագրվի 48 ժամվա ընթացքում
134Երեկ, 23:40
Դավիթ Ղազինյանի փաստաբանը հերքել է նրա կալանավորման մասին լուրը
79Երեկ, 23:18