ԵՊՀ-ում խառն են․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «ԵՊՀ-ում հոգաբարձուների խորհրդի և ռեկտորի ընտրությունը դարձել է անվերջանալի սերիալ։ «Դասախոսական կազմից հոգաբարձուների խորհրդի անդամ ընտրված աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի փոխդեկան Սարգիս Քելյանի թեկնածությունն առաջադրել է դեկան Մարատ Գրիգորյանը, որը Քոչարյանի գործով դատավոր Դավիթ Գրիգորյանի հայրն է, գործընթացի գլխին էլ կանգնած է ԿԳՄՍ փոխնախարար Գրիշա Թամրազյանը։
Ասել է թե՝ իմանալով, որ իշխանությանը դեմ մարդուն են «բրթել» խորհրդի անդամ, իսկ այդ մեկ ձայնը ռեկտորի ընտրություններում վճռորոշ նշանակություն ունի, որեւէ բան չի արել»,- ասաց ԿԳՄՍ նախարարության մեր աղբյուրը: Դե, ռեկտորի ամենահավանական թեկնածուն ևս կարծես «սրսուռ» իշխանական չէ. Դումանյան Վահրամը կարկառուն ՀՀԿ-ական Դերենիկ Դումանյանի հորեղբորորդին է, ՀԱԿ-ի հին համակիր։ «Այդպես է, բայց իր դեպքում կա ավելի հետաքրքիր նյուանս. Վահրամը 2006-ին եղել է Նիկոլի «Այլընտրանք» ընտրական դաշինքի անդամ, հետո հեռացել է Նիկոլից։ Նիկոլը գտել է, որ նա իրեն դավաճանել է, հիմա Նիկոլին ուզում են համոզել, որ Դումանյանն ամենաանցողիկ թեկնածուն է, ամենաշատ ձայնն ունի»»։
Մանրամասները՝ թերթի համարում։

«Արդյո՞ք ունենք մասնագետներ մեծ թվով ուսանողների կրթական պրոցեսն ապահովելու համար»․ Սարհատ Պետրոսյան
16703:06
Մինչև օգոստոսի 2-ը ավագ դպրոցների առցանց հայտագրումը կիրականացվի առաջնահերթություն ունեցողների համար
43220.07.2026, 21:24
«Տիկին «լիբերալ» նախարարը կզանգի՞ «լիբերալ» ռեկտորին»․ Արմեն Աշոտյան
48820.07.2026, 15:54
«Ի գիտություն բուհերի ընդունելության հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդների». ԳԹԿ
49620.07.2026, 14:12
Հերթը մյուս փոխնախարարինն է. «Ժողովուրդ»
103917.07.2026, 09:18
Տնօրենի ժպ-ն Արցախի խորհրդանիշով նկարը պոկել է՝ համարելով հակապետական քայլ. սկանդալի հետքերով (լուսանկար)
98316.07.2026, 22:54
Կորեացուն քրեական մեղադրանք է սպառնում քննության ժամանակ խելացի ակնոց օգտագործելու համար
298316.07.2026, 22:22
Իլոն Մասկը հայտարարել է, որ ժամանակակից դպրոցները բացարձակապես անօգուտ են
210815.07.2026, 21:35