ԿԳՄՍ նախարարը՝ միասնական քննությունների վերաբերյալ

Ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն անդրադարձ կատարեց ընդունելության քննությունների կարգին: Նա վերահաստատեց, որ այս տարի կորոնավիրուսի համավարակով պայմանավորված, դիմորդները բուհեր կընդունվեն 1 քննությամբ: Նախարարի խոսքով՝ հավասար միավորներ ստանալու դեպքում հաշվի կառնվեն մի շարք այլ բաղադրիչներ՝ օլիմպիադաների մասնակցությունը, մասնագիտական առարկաներից դպրոցում ստացած գնահատականները և այլն:
Միասնական քննությունները կսկսվեն հուլիսի 2-ից:
- Հուլիսի 2՝ Օտար լեզուներ
- Հուլիսի 4՝ Հայոց պատմություն, Քիմիա, Աշխարհագրություն
- Հուլիսի 6՝ Մաթեմատիկա
- Հուլիսի 8՝ Հայոց լեզու և գրականություն, Կենսաբանություն, Ֆիզիկա
Նախարարը դիմորդներին հորդորեց ուշադիր լինել իրենց էլեկտրոնային փոստերին, որպեսզի տեղեկություն ստանան, թե որ քննական կենտրոնում են հանձնելու քննությունը:
Արայիկ Հարությունյանը նաև կոչ արեց, որ դիմորդները չգան իրենց ազգականնների, հարևանների, բարեկաների հետ. մարդկային կուտակումներ տարածքում չպետք է լինեն:
Մանրամասները՝ տեսանյութում:

«Արդյո՞ք ունենք մասնագետներ մեծ թվով ուսանողների կրթական պրոցեսն ապահովելու համար»․ Սարհատ Պետրոսյան
16703:06
Մինչև օգոստոսի 2-ը ավագ դպրոցների առցանց հայտագրումը կիրականացվի առաջնահերթություն ունեցողների համար
43220.07.2026, 21:24
«Տիկին «լիբերալ» նախարարը կզանգի՞ «լիբերալ» ռեկտորին»․ Արմեն Աշոտյան
48820.07.2026, 15:54
«Ի գիտություն բուհերի ընդունելության հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդների». ԳԹԿ
49620.07.2026, 14:12
Հերթը մյուս փոխնախարարինն է. «Ժողովուրդ»
103917.07.2026, 09:18
Տնօրենի ժպ-ն Արցախի խորհրդանիշով նկարը պոկել է՝ համարելով հակապետական քայլ. սկանդալի հետքերով (լուսանկար)
98316.07.2026, 22:54
Կորեացուն քրեական մեղադրանք է սպառնում քննության ժամանակ խելացի ակնոց օգտագործելու համար
298316.07.2026, 22:22
Իլոն Մասկը հայտարարել է, որ ժամանակակից դպրոցները բացարձակապես անօգուտ են
210815.07.2026, 21:35