«Անհրաժեշտ է պայմանավորվել «նոր խաղի կանոնների» շուրջ»․ ՀՀ-ում ՌԴ դեսպանատուն
1409 Շաբաթ, 27 հունիսի, 2020 թ., 12:25 Հայաստանում ՌԴ դեսպանատան մամուլի ծառայությունը հայտարարություն է տարածել․ «Մի շարք ԶԼՄ-ների խնդրանքով դեսպանատան մամուլի ծառայության մեկնաբանությունը՝ կապված Հայաստանի տեղեկատվական տիրույթում ձևավորվող «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի նախագծի առաջին ընթերցմամբ ընդունման վերաբերյալ Որքան մենք հասկանում ենք, տվյալ դեպքում խոսքն օրենսդրական ակտի քննարկման մասին է, որը նպատակաուղղված է Հայաստանում տեսալսողական ԶԼՄ-ների իրավական հիմքերի գործառույթների մոդեռնիզացիային, ըստ էության «Ռադիոյի և հեռուստատեսության մասին» օրենքի փոփոխությանը։ Անխոս, դրա ընդունումը կհանգեցնի լրատվական ոլորտի տարածքի բավականին լուրջ վերափոխմանը: Նոր պայմաններում արտասահմանյան հեռարձակողները, իսկ այսօր հիմնականում ռուսաստանյան հեռուստաալիքների հարցն է, կարող են հեռարձակվել հանրային մուլտիպլեքսում միայն միջպետական պայմանագրի հիման վրա։ Այսինքն, անհրաժեշտ է պայմանավորվել «նոր խաղի կանոնների» շուրջ, որոնք, ըստ ամենայնի, կառաջարկվեն հայկական կողմից: Ռուսական կողմը մեկ անգամ չէ, որ նշել է համապատասխան երկխոսության պատրաստակամության մասին: Մենք սպասում ենք հայ գործընկերների պատասխանին: Քննարկան կարևոր բաղկացուցիչներից է հանդիսանում, այսպես կոչված, «լեզվային» անվտանգությունը։ Որքան մենք հասկանում ենք, նրանով է պայմանավորված օրենսդրական ակտում առկա պահանջը, օտարալեզու մեդիա-պրոդուկտի թարգմանությունը կամ հայերեն տիտրերով պարտադիր «ուղեկցումը»։ Կրկին, փաստորեն, խոսքը հիմնականում ռուսալեզու ծրագրերի մասին է։ Գաղտնիք չէ, որ դեռևս հայկական պետության ստեղծման շրջանից, ռուսերենը ֆորմալ առումով կորցրել է իր հատուկ կարգավիճակը։ Նոր պահանջները, ըստ էության, շարունակում են այդ գործընթացը։ Սակայն փաստացի մինչ այսօր Հայաստանում ռուսերենը ավելի՛ մեծ դեր է խաղում, քան պարզապես օտար լեզուն։ Մենք ձեզ հետ գիտենք, որ Հայաստանի քաղաքացիների մեծ մասը անմիջականորեն կապված են Ռուսաստանի հետ, ինչ որ մեկն այնտեղ աշխատում է, ինչ որ մեկի հարազատներն են ապրում, որոնց հաճախ են այցելում, և այլն։ Մեր երկրներին միավորում են Եվրասիական տնտեսական միությունը և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը։ Եկեք, օրինակ, դիտարկենք Ռուսաստանում հայ վարորդների վկայականների ճանաչման հետ կապված աղմկահարույց իրավիճակը։ Դրա համար անհրաժեշտ է, որ Հայաստանում ռուսերենն ունենա պաշտոնական կարգավիճակ։ Սակայն չնայած դրա բացակայությանը, հասկանալով տվյալ հարցի կարգավորման կարևորությունը հայ շատ քաղաքացիների համար, ռուսական կողմը դրսևերում է կառուցողական տրամադրվածություն և արտահայտում է պատրաստակամություն միացյալ ուժերով, Եվրասիական տնտեսական միության շրջանակներում այդ բարդ և համալիր հարցին գտնել ընդունելի որոշում, հաշվի առնելով մեր երկու երկրների հատուկ կապերը։ Սրանք ընդամենը մի քանի օրինակ են, որոնք վկայում են Հայաստանում ռուսերենի առանձնահատուկ դերի մասին, ինչը մեր հարաբերությունների իրականության ուղղակի արտացոլումն է: Այդ իրականություններն են որոշել հայ հասարակության հետաքրքրությունները ռուսական հեռուստաընկերությունների նկատմամբ։ Ի դեպ, ըստ ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի հաշվետվության՝ «Первый канал», «РТР Планета» և «Россия. Культура» հեռուստաալիքներն ունեն բավականին պատկառելի և կայացած լսարան։ Հաշվի առնելով նոր օրենսդրական պահանջները, ակամա հարց է առաջանում մալուխային փաթեթների հասանելիության մասին։ Եթե մարդը համարում է, որ հանրային մուլտիպլեքսի ալիքների փաթեթը չի բավարարում իր տեղեկատվական պահանջները, ստիպված է ընտրություն կատարել մալուխային հեռուստատեսության օգտին։ Միաժամանակ, համաձայնեք, որ Հայաստանում այսօր ամեն մեկը չէ, որ կարող է իրեն դա թույլ տալ։ Հաճախ լսում ենք տարբեր հանդիմանանք, ռուսական հեռուստաալիքների հաղորդումների բովանդակության վերաբերյալ։ Ինչպես ներկայացվում է, դա ավելի շատ նախընտրության հարց է։ Այս ամենը մտորումներ են, որոնք ոչ մի դեպքում չեն հավակնում միջամտել օրենսդրական գործընթացին։ Հայ խորհրդարանականները կքվեարկեն, ելնելով սեփական պատկերացումներից իրենց երկրի և ժողովրդի շահերի մասին։ Ռուսաստանն անխոս կհարգի այդ առումով ցանկացած որոշում։ Միաժամանակ հույս ունենք, որ ներկայացված պատկերացումները կլրացնեն տարվող քննարկումների ընդհանուր պատկերը։ Ավելին, նոր օրենքը միանշանակ էականորեն կանդրադառնա տեղեկատվական քաղաքականության վրա, որը մեր երկրների և ժողովուրդների միջև հարաբերությունների համալիր մասն է»։ |
Բաքուն Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը ներկայացնում է՝ որպես «ռազմական համալիր»
2119:30Արթուր Աբրահամի հոր հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը
6018:36Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել 3 բժշկի
6118:24Զելենսկին խոստովանել է, որ Ուկրաինայի զինված ուժերն ի վիճակի չեն լինի պաշտպանվել, եթե Ռուսաստանը հարձակվի
16918:18Կրեմլը պատրաստվում է մեծ հարձակման. The Economist
10618:02«Երբ զգացին հանրային ճնշումը, վերանայեցին իրենց մտադրությունները»․ Արտակ Բեգլարյան
10917:18Crocus-ի ահաբեկիչները, հնարավոր է, հոգեմետ դեղերի ազդեցության տակ են եղել․ #РИАНовости
14515:24Ադրբեջանի օմբուդսմենը հանդիպել է օկուպացված Ստեփանակերտում մնացած հայերի հետ
11214:30