Կենսաթոշակների և նպաստների հետ կապված ժամկետները երկարաձգվել են

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տեղեկացնում է. «Հաշվի առնելով Հայաստանում նոր կորոնավիրուսի տարածման տեմպերը և նպատակ ունենալով կանխել Սոցիալական ապահովության ծառայության տարածքային բաժիններում մարդկային հնարավոր կուտակումները՝ կենսաթոշակների և նպաստների իրավունքի վերականգնման, վերանշանակման, վերահաշվարկի կամ տեսակի փոփոխման ժամկետներում տեղի են ունեցել մի շարք փոփոխություններ, որոնց արդյունքում քաղաքացիները ստիպված չեն լինի այցելել տարածքային բաժիններ, այդ թվում՝ համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոններ:
Այսպիսով, եթե կենսաթոշակ կամ նպաստ նշանակելու, կենսաթոշակ կամ խնամքի նպաստ ստանալու իրավունքը վերականգնելու, վճարելը վերսկսելու (չվճարված կենսաթոշակը կամ խնամքի նպաստը վճարելու), կենսաթոշակի և խնամքի նպաստը լիազորագրով վճարելու, կենսաթոշակը վերահաշվարկելու, տեսակը փոխելու դիմումը ներկայացնելու ժամկետը լրանում է 2020թ-ի մարտ, ապրիլ, մայիս, հունիս, հուլիս և օգոստոս ամիսներին, նոր դիմումը կարող եք ներկայացնել մինչև 2020թ-ի սեպտեմբերի 1-ը:
Եթե հաշմանդամության սահմանման ժամկետը լրանում է 2020թ-ի մարտ, ապրիլ, մայիս, հունիս, հուլիս կամ օգոստոս ամիսներին, այն կերկարաձգվի մինչև 2020թ-ի սեպտեմբերի 1-ը:
Ընտանիքների անապահովության գնահատման համակարգում գրանցված բոլոր ընտանիքները, որոնց փաստագրման ժամկետը լրանում է 2020թ-ի մարտ, ապրիլ, մայիս, հունիս, հուլիս կամ օգոստոս ամիսներին, կարող են փաստագրվել մինչև 2020թ-ի սեպտեմբերի 1-ը: Մինչ այդ օրը նպաստի վճարումը չի դադարեցվի՝ փաստագրման ուշացման հիմքով:
Միևնույն ժամանակ հիշեցնում ենք, որ հունիս ամսվա կենսաթոշակների և նպաստների վճարումը հանրապետությունում կիրականացվի առանց ուշացումների, անխափան ընթացքով:
Հիշեցնենք նաև, որ առանձին ծրագրերով կարող եք դիմում ուղարկել ԱՌՑԱՆՑ եղանակով (հղումը՝ http://online.ssa.am/), մասնավորապես՝ երեխայի ծննդյան միանվագ նպաստի, մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի, թաղման միանվագ նպաստի դիմումներ»:

Սպասվում է կարճատև անձրև, առանձին վայրերում՝ կարկուտ
3608:24
«Ոնց որ տրակտորի կոշով ուզենաս մեխ խփել»․ Գեմաֆին Գասպարյան
9401:06
«Նոր վերանորոգված ավտոճանապարհին կարկատաններ կան»․ Ոսկան Սարգսյան
8500:36
«Տրանսպորտի երթևեկը ՔՊ-ն վերածել է տուգանման հրապարակի». Սոնա Աղեկյան (տեսանյութ)
8700:12
Բեռլինում ջրցան մեքենաներ են օգտագործել շոգը մեղմելու և մարդկանց զովացնելու համար
131Երեկ, 23:29
Մեկնարկել է Քաջարանի թունելի կառուցման ծրագիրը, նախատեսվում է ավարտել 6 տարվա ընթացքում
77Երեկ, 22:24
«Ընդդիմադիրին բարեկրթության դասեր են տալիս այլանդակ վիրավորանքներով․ խնդա՞լ, թե՞ լալ»․ Լիզա Ճաղարյան
78Երեկ, 21:18
Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ
80Երեկ, 20:48