Դեսպանատունը՝ Վրաստանում գտնվող և ՀՀ բուհեր դիմած դիմորդների մասին

Վրաստանում Հայաստանի դեսպանությունը տեղեկացնում է, որ Վրաստանի համատասխան գերատեսչությունների հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն առ այն, որ Վրաստանում գտնվող և ընդունելության համար ՀՀ բուհեր դիմած դիմորդները ս.թ. հուլիսի 1-ից կարող են հատել վրաց-հայկական սահմանը և հուլիսի 2-ից 8-ը մասնակցել 2020-2021 ուսումնական տարվա բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության միասնական քննություններին (վրացական անձնագրի առկայությունը պարտադիր է):
«Վրաստանից Հայաստան և նաև հակառակ ուղղությամբ կարելի է մուտք գործել միայն Սադախլո-Բագրատաշեն անցակետով՝ ժամը 10։00-18:00 ընկած ժամանակահատվածում։
Համաձայն ՀՀ Պարետի թույլտվության՝ Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործելուց հետո դիմորդների նկատմամբ չի կիրառվի 14-օրյա ինքնամեկուսացման պայմանը։
Միաժամանակ հայտնում ենք, որ Վրաստան վերադառնալիս դիմորդները կտարվեն կարանտինային գոտի՝ համաձայն Վրաստանում գործող կանոնների:
Խնդրում ենք շտապ ներկայացնել տեղեկություն Վրաստանի և Հայաստանի սահմանը հատելու, ինչպես նաև Վրաստան վերադառնալու ժամկետների մասին.
- Վրաց-հայկական սահմանի հատում՝ օր, ամիս,
- Հայ-վրացական սահմանի հատում՝ օր, ամիս
Տեղեկությունն անհրաժեշտ է ներկայացնել [email protected] էլ.փոստին կամ հայտնել +37410 57 63 96 հեռախոսահամարով:
Հարցերի կամ լրացուցիչ տեղեկության համար խնդրում ենք կապ հաստատել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գնահատման և թեստավորման կենտրոնի աշխատակից Գայանե Գևորգյանի (բջջ. +37494 120 120) կամ Թերեզա Հալաջյանի (բջջ. +37443 517 518) հետ:
Միաժամանակ հայտնում ենք, որ դիմորդներն արդեն ցուցակագրվել են և սահմանը կկարողնան հատել միայն նրանք»,- ասված է հաղորդագրությունում»։

«Արդյո՞ք ունենք մասնագետներ մեծ թվով ուսանողների կրթական պրոցեսն ապահովելու համար»․ Սարհատ Պետրոսյան
16703:06
Մինչև օգոստոսի 2-ը ավագ դպրոցների առցանց հայտագրումը կիրականացվի առաջնահերթություն ունեցողների համար
43220.07.2026, 21:24
«Տիկին «լիբերալ» նախարարը կզանգի՞ «լիբերալ» ռեկտորին»․ Արմեն Աշոտյան
48820.07.2026, 15:54
«Ի գիտություն բուհերի ընդունելության հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդների». ԳԹԿ
49620.07.2026, 14:12
Հերթը մյուս փոխնախարարինն է. «Ժողովուրդ»
103917.07.2026, 09:18
Տնօրենի ժպ-ն Արցախի խորհրդանիշով նկարը պոկել է՝ համարելով հակապետական քայլ. սկանդալի հետքերով (լուսանկար)
98316.07.2026, 22:54
Կորեացուն քրեական մեղադրանք է սպառնում քննության ժամանակ խելացի ակնոց օգտագործելու համար
298316.07.2026, 22:22
Իլոն Մասկը հայտարարել է, որ ժամանակակից դպրոցները բացարձակապես անօգուտ են
210815.07.2026, 21:35