Ի՞նչ կապ ունի 40-ամյա տղամարդու ինքնասպանությունը «Բենզին Ռուբո»-ի ու նրա որդու հետ․ «Ժողովուրդ»
![]() 673 Երեքշաբթի, 30 հունիսի, 2020 թ., 09:00 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Հունիսի 26-ին ուշագրավ դեպք էր տեղի ունեցել Արաբկիր վարչական շրջանում. 40-ամյա տղամարդը բարձրահարկ շենքից իրեն ցած էր նետել ու ինքնասպան եղել: «Ժողովուրդ» օրաթերթին հասած նախնական տեղեկությունների համաձայն՝ տղամարդու ինքնասպանությունը կապում են գործարար Բենզին Ռուբո մականունով Ռոբերտ Գալուստյանի և նրա որդու՝ Ալեն Գալուստյանի հետ։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ինքնասպանություն գործած տղամարդը՝ Մանվել Ավետիսյանը, աշխատել է «ՌԱՆ-ՕՅԼ» ընկերությունում, որը պատկանում է հենց գործարար Ռոբերտ Գալուստյանին: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ նա պարտք է եղել Գալուստյանին և վերջինի որդուն՝ Ալեն Գալուստյանին: Նրանք Մանվելից պահանջել են իրենց պարտքը, որը մի փոքր ուշացումով, բայց կարողացել է հավաքել գումարը և վերադարձրել։ Եվ որպեսզի այլ խոսակցություններ չծավալվեն, նա կրտսեր Գալուստյանի մոտ է գնացել իր կնոջ հետ: Բայց, ինչպես երևում է, պարտատերերն անգամ հաշվի չեն առնել, որ իրենցից մշտապես յուղ վերցնող և վաճառող Մանվելը կնոջ հետ է եղել, այնքան էլ հաճելի խոսակցություն չի ծավալվել, և, ըստ ամենայնի, Մանվելն իրեն վատ է զգացել, որ կնոջ ներկայությամբ այդպիսի իրավիճակում է հայտնվել։ Կարճ ասած, տուն գնալուց որոշ ժամանակ հետո իրեն ցած է նետել պատշգամբից: Ստեղծված իրավիճակի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Ռոբերտ Գալուստյանի՝ Բենզին Ռուբոյի հետ, որը հաստատել է, որ 40-ամյա տղամարդու հետ պարտքուպահանջի հարց է եղել»։ Մանրամասները՝ թերթի համարում։ |

«Ինձ մտահոգում է այն մթնոլորտը, որտեղ երեխաները սկսում են վախենալ սեփական կարծիքն արտահայտելուց»․ Շաքե Իսայան (տեսանյութ)
4916:24
«Իրենց հետազոտությունն ավարտվեց ընդամենը հարցնելով, թե՝ ո՞նց ես, տղա՛ ջան»․ փաստաբան (տեսանյութ)
6216:18
Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյունը՝ Մոսկվայի Կիևյան մայրուղու վրա (տեսանյութ)
12815:39
«Ահա թե ինչ պայմաններ են՝ բնակչության պատսպարման նկուղային տարածքներում»․ Արմեն Քոչարյան (տեսանյութ)
9015:18
«Խղճի մտո՞ք եք գործել». լրագրողը՝ Մնացական Մարտիրոսյանին (տեսանյութ)
10915:12
«Ինչքա՞ն երիտասարդի ճակատագիր պիտի խեղես, որ հոգիդ փառավորվի»․ Նիկողոս Հովհաննիսյան
12615:06
«Բնականաբար, Մնացական Մարտիրոսյանը սա չի տեսնում»․ Գոհար Սավզյան (տեսանյութ)
9115:00
«Նիկոլի Հայաստանում արդեն ունենք դպրոցական քաղբանտարկյալ»․ Սուրեն Ներսիսյան
11414:48
