Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Դոնալդ Թրամփին
![]() 856 Շաբաթ, 04 հուլիսի, 2020 թ., 10:55 Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն Անկախության օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին: Նախագահ Սարգսյանի ուղերձում ասվում է. «Մեծարգո պարոն նախագահ, Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և ամերիկյան բարեկամ ժողովրդին՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների Անկախության օրվա առթիվ: Հայաստանի և Միացյալ Նահանգների ամուր գործընկերային հարաբերությունները մշտապես աչքի են ընկել փոխադարձ վստահությամբ և դրանք խորացնելու երկուստեք ու անկեղծ ցանկությամբ: Վստահ եմ, որ համատեղ ջանքերի շնորհիվ մեր փոխգործակցությունը կշարունակի զարգանալ բոլոր մակարդակներով՝ ընդգրկելով նորանոր ոլորտներ: Հայաստանի ժողովրդի և անձամբ իմ անունից ցանկանում եմ երախտիքս հայտնել այս ծանր օրերին Հայաստանին հատկացված օգնության և աջակցության համար: Համոզված եմ, որ միասին կհաղթահարենք կորոնավիրուսի համավարակի հետևանքով առաջացած այս աննախադեպ ճգնաժամը: Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և ամենայն բարիք, իսկ Միացյալ Նահանգների բարեկամ ժողովրդին՝ բարօրություն և հետագա առաջընթաց»: |

Արարատ Միրզոյանը մեկնում է Բրյուսել
11821:12
«Նախնական տվյալներով՝ զինծառայողն իրեն ամրակցված զենքով կրակոց է արձակել գլխի շրջանում»․ ՔԿ
386Երեկ, 12:48
«Ցանկանում եմ ողջունել Ադրբեջանի Հանրապետության նախագահի որոշումը». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
70011.12.2025, 18:42
ՔԿ-ն մանրամասներ է հայտնել անչափահասի նկատմամբ ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան տառապանք պատճառելու դեպքից
73010.12.2025, 13:12
Որպես անհետ կորած որոնվող երիտասարդը հայտնաբերվել է
91409.12.2025, 15:42
«Մեկնարկեց պաշտոնական այցս Գերմանիա». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
69409.12.2025, 13:00
ՊՆ պաշտոնյաներից մեկի նկատմամբ կիրառվել է կալանք, մյուսի նկատմամբ՝ տնային կալանք
56709.12.2025, 12:00
Որպես անհետ կորած որոնվող կինը հայտնաբերվել է բժշկական կենտրոնում
44609.12.2025, 11:24
