Սարսանգի ջրամբարում 11 և 14 տարեկան երեխաներ են ջրահեղձ եղել

4617
Շաբաթ, 04 հուլիսի, 2020 թ., 14:20
Հուլիսի 3-ին, ժամը 21.20-ին ԱԻՊԾ Մարտակերտի շրջանային բաժնից տեղեկություն է ստացվել, որ Մարտակերտի շրջանի Վերին Հոռաթաղ համայնքի անչափահաս բնակիչներ՝ Է. Ա-ն՝ ծնված 2009 թվականին և Դ-ն՝ ծնված 2006 թվականին, ջրահեղձ են եղել Սարսանգի ջրամբարում:
Որոնողական աշխատանքներին միացել են Չափարի տեղամասային փրկարար ջոկի անձնակազմը:
Է. Ա-ի դին հայտնաբերվել է ջրամբարից և շտապ օգնություն մեքենայով տեղափոխվել Գետավանի տեղամասային հիվանդանոց:
Օգնության են մեկնել ԱՀ ԱԻՊԾ փրկարար ուժերի վարչության արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման ջրասույզները, ինչպես նաև Մարտակերտի ՇԱԻ բաժնի փրկարարները:
Դ. Ս-ին դեռևս չեն հայտնաբերել:
Փրկարարաորոնողական աշխատանքները շարունակվում են:

Քարվաճառում ադրբեջանցի անասնապահ է պայթել ականի վրա
82Երեկ, 20:36
Հրդեհ՝ Երևանի քաղաքապետարանի 2-րդ մասնաշենքում. մեծ թվով աշխատակիցներ են տարհանվել
86Երեկ, 19:54
Դանակահարություն Ռուսթավելի փողոցում
141Երեկ, 15:12
Ուկրաինան հարվածել է Բաշկորտոստանի նավթավերամշակման գործարանին և Wildberries-ի պահեստին (լուսանկար)
231Երեկ, 11:47
Ավտովթար՝ Երևանում․ վարորդներից մեկը տեղում մահացել է
141Երեկ, 10:54
ԱՄՆ-ում ռազմական ուղղաթիռ է կործանվել (տեսանյութ)
308Երեկ, 10:36
Բռնազավթված Մարտունիում ական է պայթել, կան վիրավորներ
17812.08.2026, 21:30
Կոլումբիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 254-ի
52612.08.2026, 16:15