«Փորձում են հայ ժողովրդի վրա «նաղդել» ադբեջանական այլընտրանքը». Արա Պողոսյան

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «4 տարի է՝ խոսում ենք, որ հայ-ռուսական հարաբերությունների դինամիկան հուշում է հայկական կողմի համար հնարավոր ծանր հետևանքների մասին։
4 տարուց ավելի է՝ խոսում ենք, որ նախքան Ռուսաստանի հետ առևտրի դիվերսիֆիկցիայի մասին խոսելը նախ պետք է ստեղծել համապատասխան այլընտրանքներ, ու միայն հետո խոսել դիվերսիֆիկցիայի, առավել ևս՝ կոնֆրոնտացիոն քաղաքականություն վարելու մասին։
Ու այս ամբողջ ժամանակ նիկոլյան մանր-մունր դեմքերը փրփուրները բերանները պնդում էին, թե չափազանցնում ենք, թե Հայաստանի համար լա՜վ է լինելու, թե Ռուսաստանին ավելի շատ է պետք Հայաստանից ապրանք գնելն ու նման էշություններ։
Հիմա՝ նույն դեմքերը հանկարծ սկսել են խոսել, թե Ռուսաստանը կարող է վնասել հայկական տնտեսությանը, հայկական էներգետիկ համակարգին, և այլն։
Ցավը միայն այն է, որ սրանք ո′չ թե խելքի են եկել, կամ իսկապես մտահոգ են, այլ ընդամենը այս սցենարի միջոցով փորձում են հայ ժողովրդի վրա «նաղդել» ադբեջանական այլընտրանքը։
Սա հենց «նոր նորմալի» շարքից է՝ հասցնել վիճակը կրիտիկական մակարդակի, հետո ցույց տալ ելք՝ դեպի երեկվա ու վաղվա թշնամին։
Ու այս խաղի մեջ փորձ է արվելու անպայման քաշել նաև խորհրդարանական ընդդիմությանը, որը Ադրբեջանի հետ նոր «բարեկամության» եթե ոչ «քավորը», ապա առնվազն վկան պետք է դեռնա, որպեսզի ամեն ինչ անցնի սահուն»:

«Էս ի՞նչ է». Քրիստինա Վարդանյան (տեսանյութ)
3901:06
Հաքան Ֆիդանը՝ Թուրքիայի դեմ կազմավորվող դաշինքների մասին
4800:36
«Փորձում են հայ ժողովրդի վրա «նաղդել» ադբեջանական այլընտրանքը». Արա Պողոսյան
4700:30
Մարտուն Գրիգորյանի նկատմամբ կիրառվեց կալանք երկու ամիս ժամկետով
5500:24
«Մեր բանակի պաշտպանունակությունն այսօր ավելի բարձր է, քան նախորդ տարիներին». ՊՆ խոսնակ (տեսանյութ)
53Երեկ, 23:48
Անվտանգության կանոնների պահպանումը՝ ջրահեղձությունների կանխարգելման կարևոր նախապայման (տեսանյութ)
48Երեկ, 23:36
«Մանվելը սեղան էր գցել ազատամարտիկների ընտանիքների համար ու դահլիճ էր բերել խաբեբային՝ վզին ջնջիլ գցած». Կոնստանտին Տեր-Նակալյան
106Երեկ, 23:12
Արամ Հովհաննիսյանը չի հերքել ՌՈ պետ նշանակվելու մասին տեղեկությունը
74Երեկ, 22:54