«Համոզելու են, որ հայրենիքի մասին նախկին պատկերացումները սխալ են եղել». Արմեն Հովասափյան

ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանի ֆեյսբուքյան գրառումը․ «ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Եթե շարժվենք հակահայերի տրամաբանությամբ, որոնք պատմության դասագրքում Թուրքմենչայի պայմանագիրը ներկայացնում են՝ որպես Հայաստանի՝ Ռուսական կայսրությանը «բռնակցման» փաստաթուղթ, ապա հաջորդ քայլը դժվար չէ պատկերացնել․ Խաչատուր Աբովյանը կհայտնվի «ռուսական գործակալ» շարքում, իսկ, օրինակ, Հովսեփ Արղության-Երկայնաբազուկն ու Շահամիր Շահամիրյանը՝ կայսրի «կոշիկ լիզողների»։
Որովհետև, երբ պատմությունը սկսում ես չափել ոչ թե ժամանակի իրական քաղաքական պայմաններով, այլ այսօրվա քաղաքական պիտակներով, վաղը նույն պիտակները հասնելու են բոլոր նրանց, ովքեր ինչ-որ պահի Հայաստանի պետականության համար դաշնակից, հենարան կամ հնարավորություն են տեսել։
Հետո չասեք՝ ո՞նց հասանք նրան, որ հողը դարձավ պարզապես տարածք, հայրենիքը՝ վիճելի հասկացություն, իսկ ազգային պատմությունը՝ սեփական անցյալից հրաժարվելու գործիք։
Սա միանգամից չի արվում։ Սկզբում փոխում են պատմության գնահատականները, հետո՝ այդ պատմությունը կերտած մարդկանց նկատմամբ վերաբերմունքը, իսկ վերջում մարդուն համոզում են, որ իր հայրենիքի մասին նախկին պատկերացումները սխալ են եղել։
Հետո արդեն ուշ է հարցնելու՝ իսկ ո՞ր պահից կորցրինք ամենակարևորը»։

«Համոզելու են, որ հայրենիքի մասին նախկին պատկերացումները սխալ են եղել». Արմեն Հովասափյան
4002:06
«Գլյուկոմետրը և դրա համար անհրաժեշտ թեստ-երիզները պետք է լինեն նույնքան հասանելի, որքան հացը». Հրայր Կամենդատյան
5501:42
«Սրիկաներ են, ասում է՝ սրիկաներ». Նաիրի Հոխիկյան
7700:00
«Էդգար Ղազարյանը ներողություն չի խնդրի». Արգիշտի Կիվիրյան
118Երեկ, 21:36
Ֆինլանդիան 28,5 մլն եվրո կհատկացնի Ուկրաինային՝ էներգետիկ ոլորտի վերականգնման համար
249Երեկ, 17:39
«ՔՊ-ական սրիկայական իշխանությունը փորձում է ամեն տեղից ջնջել Մասիս սարի պատկերը»․ Ռուբեն Մելիքյան
117Երեկ, 17:24
«Ուկրաինայում խաղաղության հասնել հնարավոր չէ առանց հակամարտության պատճառները վերացնելու»․ Գրուշկո
178Երեկ, 17:12
«Ինչ-որ առաքելությա՞մբ է վարչապետը ձեզ վստահում ԱԽ քարտուղարի պաշտոնը». հարց՝ Ալեն Սիմոնյանին (տեսանյութ)
121Երեկ, 17:12