Ովքե՞ր կարող են բաց տարածքում դիմակ չկրել․ պարետի նոր որոշումը

ՀՀ փոխվարչապետ, արտակարգ դրության ռեժիմի պարետ Տիգրան Ավինյանը նոր որոշում է ստորագրել, որում մասնավորապես ասվում է. «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի N 298-Ն որոշմամբ՝
1. Պարետի՝ 2020 թվականի մայիսի 3-ի «Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում կիրառվող ժամանակավոր սահմանափակումների վերաբերյալ» N 63 որոշման 6-րդ կետում «իրականացնելիս» բառից հետո լրացնել նոր պարբերությամբ՝ հետևյալ բովանդակությամբ՝ «Քրոնիկ շնչառական հիվանդություններ՝ ասթմա, թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն, էմֆիզեմա կամ բրոնխիտ՝ ծանր շնչառական անբավարարության առկայության դեպքում, ինչպես նաև 3-րդ, 4-րդ ֆունկցիոնալ դասի քրոնիկ սրտային անբավարարություն ունեցող անձինք հանրային բաց տարածքներում կարող են չկրել դիմակ՝ պայմանով, որ վերջիններս իրենց մոտ ունենան համապատասխան հիվանդության փաստը հաստատող բժշկական փաստաթուղթ»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2020 թվականի հուլիսի 8-ից՝ ժամը 23:59-ից»:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նշվեց հայոց առաջին լուսավորիչների տոնը
160Երեկ, 15:42
ՀՀ նախկին գլխավոր դատախազին մեղադրանք է ներկայացվել Վահրամ Խորխոռունու սպանության վերաբերյալ քրեական վարույթով
201Երեկ, 13:00
«Դատավորների միության հայտարարությունը դատական համակարգի պաշտոնական դիրքորոշում չէ»․ ԱՆ
31227.11.2026, 14:06
Ինչի՞ն ուշադրություն դարձնել զեղչերի և ակցիաների ժամանակ
31427.11.2026, 13:30
«Եթե ԹՐԻՓՓ-ը տարածաշրջանում ստեղծի նոր բաժանարար գծեր, ապա այն դատապարտված կլինի ձախողման». Զախարովա
61626.11.2026, 21:00
ԳՇ պետի տեղակալ Կարեն Գրիգորյանն ազատվել է պաշտոնից
36726.11.2026, 17:06
Մհեր Գրիգորյանը մասնակցել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստին
41925.11.2026, 14:48
«Երևանի քաղաքապետարանը սահմանափակումների վերաբերյալ որևէ որոշում չի կայացրել». Ջուլիետա Ազարյան
42525.11.2026, 11:54