«Այսպիսի մտահորիզոնով եթե շարունակենք, մի օր կարող է Սբ. Էջմիածնի կողքին էլ մինարեթներ հառնեն»․ Հայկ Մարտիրոսյան

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այա Սոֆիան, անշուշտ, համաշխարհային մշակութային կոթող է, որի գմբեթը հայ ճարտարապետ է վերակառուցել։ Բայց այն ուղղափառության կենտրոնական և պատմական հուշարձանն է, իսկ հայերը, որքան էլ ոմանք սխալաբար կարծեն՝ ուղղափառ չեն։ Ընդհակառակն՝ քաղկեդոնական ուղղության ամենաոխերիմ հակառակորդներից է մեր եկեղեցին և քաղկեդոնական կոթողի մասին կարող են նախևառաջ քրիստոնեական ուղղափառ եկեղեցիները մտահոգվել։
Մեզ պետք է մտահոգի երկու այլ հանգամանք.
Ա. Այդ ինչպե՞ս է, որ մենք մեր երկրի՝ մեր վերահսկողության տակ գտնվող գրեթե բոլոր հուշարձաններն ենք ծայրահեղական սալաֆիստների պես ավերում, բայց ողբում Հայաստանի երբեմնի հակառակորդի և կեղեքիչի՝ Բյուզանդիայի գլխավոր սրբատեղիի երկրորդ անկումը, և հետո՝
Բ. Այդ ինչպե՞ս է պատահում, որ Այա Սոֆիայի մզկիթացման փոխակերպումը, որն արտահայտությունն է հարևան երկրի կողմից՝ Արևմուտքին և ընդհանրապես քրիստոնեական քաղաքակրթությանն ու մշակույթին նետվող քաղաքական մարտահրավերի, որն, իր հերթին՝ նոր նվաճողականության ծիծեռնակի դեր է կատարում, Երևանում՝ ինչ-որ անգրագետներ դպրոցական ինչ-որ տեքստ են գրում և տալիս իրենց խմբակի առաջնորդին կարդալու, որում խոսվում է քաղաքակրթական կոնֆլիկտները մերժելու և քաղաքակրթությունների երկխոսության կամուրջ դառնալու մարմաջի մասին։
Արդյո՞ք այդ աստիճան հիմարացած ենք մենք որպես հասարակություն, որ տարածաշրջանում ահագնացող քաղաքական-քաղաքակրթական հրդեհի պայմաններում խոսում ենք շոտլանդական կանաչ մարգագետիններից և կապուտակ շվեյցարական լճերից՝ զուգահեռաբար ցավալով ոչ թե մի ամբողջ քրիստոնեական սիմվոլի վերանվաճման և դրանով աշխարհին՝ այդ թվում և մեզ նետվող ձեռնոցի իրական ու խորքային իմաստի և ուղերձի, այլ՝ շենքի նշանակության փոփոխության համար...
Այսպիսի մտահորիզոնով, այսպիսի առաջնորդով ու աշխարհընկալմամբ եթե շարունակենք՝ մի օր կարող է և Սբ. Էջմիածնի կողքին էլ մինարեթներ հառնեն։ Որովհետև նա, ով արյան դրոշին ի պատասխան մարտադաշտ է դուրս գալիս խաղաղության ծխամորճով, անվտանգության խորհրդի հատուկ նիստը վերածում տերպետրոսյանական պացիֆիզմի՝ համեմված ազգային թվացող, բայց դարձյալ խաբելուն ուղղված կեղծ հայրենասիրությամբ, ոչ թե հաղթանակի մասին է մտածում, այլ՝ մարտադաշտից փախուստի»։

«Այսօր դժվար է գտնել ընդհանուր եզրեր Հայաստանի իշխանության հետ». Գագիկ Բաղունց (տեսանյութ)
1511:38
«Այս պատերազմը չի ավարտվել». Տիգրան Աբրահամյան
4111:36
«Ալիևն ու Փաշինյանը հասկանում են՝ մեր իրավունքից չենք հրաժարվելու. դա իրենց թույլ չի տալիս ադրբեջանական ոճի խաղաղություն հաստատել». Ավետիք Չալաբյան (տեսանյութ)
3911:30
«Պարտությունը քաղաքական պատմության ավարտը չէ». Վահե Դավթյան
5111:18
Հանրապետության երեք մարզերի չորս համայնքներում անցկացվում են ՏԻՄ ընտրություններ
5511:00
«Պատերազմից վեց տարի հետո ամենատարածված բառը խաղաղությունն է, բայց մեր երկրում էլի տիրում է ներքին թշնամանքը». Գագիկ Ծառուկյան
5210:48
«Եթե մենք գնում ենք խաղաղության, անհնարին է, որ Ադրբեջանում ունենանք պահվող դատված անձինք». Սամվել Շահրամանյան (տեսանյութ)
5110:36
«Այս պահին արցախցիները պետք է արժանապատիվ կարողանան տեղավորվել և ապրել ՀՀ-ում». Սամվել Շահրամանյան (տեսանյութ)
9710:18