Բուլղարիայի նախագահը կոչ է արել կառավարությանը հրաժարական տալ. երկրում բողոքի ցույցեր են

Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևը կոչ է արել կառավարությանը հրաժարական տալ: «Կառավարության մաֆիոզ բնույթը ոտքի է հանել բոլոր տարիքի բուլղարացիներին, ովքեր պահանջում են հարգանք օրենքի հանդեպ»,- ասել է նա հուլիսի 11-ին տեղի ունեցած հեռուստաուղերձի ժամանակ:
Նախագահն այսպես է արձագանքել իր ադմինիստրացիայում տեղի ունեցած խուզարկումներին, որի պատասխանատվությունը նա դրել է վարչապետ Բոյկո Բորիսովայի վրա:
Խուզարկումները տեղի են ունեցել հուլիսի 9-ին կաշառակերության ու պետական գաղտնիքի հրապարակման 2 տարբեր քրեական գործերի հետաքննության շրջանակներում: Նախագահի՝ անվտանգության հարցերով խորհրդականն ու կաշառակերության դեմ պայքարի հանձնակատարը ձերբակալվել են հարցաքննության համար: Հազարավոր մարդիկ են դուրս են եկել Սոֆիայի փողոցներ՝ բողոքելով իրավապահների գործողություններից: Բողոքի ակցիայի ժամանակ տուժել է 6 մարդ, այդ թվում՝ 2 ոստիկան: 18 ցուցարար բերման է ենթարկվել:
Ռուման Ռադևը բուլղարական կառավարության վառ քննադատներից է, ով մեղադրում է նրան օլիգարխների հետ սերտ կապերի համար: Ըստ նախագահի՝ հարցի միակ լուծումն այն կլինի, որ նախարարները վայր դնեն իրենց լիազորությունները:
Նախագահը նաև կոչ է արել ԵՄ գործընկերներին՝ անարձագանք չթողնել այս իրավիճակը: «Եվրոպական միությանը պետք է ժողովրդավարական Բուլղարիա»,- ընդգծել է Ռադևը:

«Միջանցքային խոսակցություններն անվերադարձ փակվեցին». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
2310:18
ԱԺ-ն կրկին քվորում չապահովեց (տեսանյութ)
2310:12
«Թրամփի վարչակազմը առաջ է մղում ամերիկյան շահերը Հարավային Կովկասում»․ Սուրեն Սարգսյան
3409:48
Իշխող թիմում «համար 1» դրություն է հայտարարվել. «Հրապարակ»
6609:06
Քարոզարշավին մնացել է 9 օր․ որևէ ուժ ինքնուրույն իշխանություն չի ձևավորում. «Ժողովուրդ»
6209:00
«Փաշինյանը հայ հանրությանը ենթարկում է հրապարակային նվաստացման». Տաթևիկ Հայրապետյան (տեսանյութ)
9901:12
«Առանց Իրանի արգելափակված միջոցների ապաշրջափակման ԱՄՆ-ի հետ բանակցություններն անհնար են»․ #Fars
278Երեկ, 19:53
«ՀՀ-ն այլևս նույնիսկ պատրվակներ չի փնտրում ՀԱՊԿ-ի միջոցառումներից հրաժարվելու համար»․ Շոյգու
219Երեկ, 18:35