Կիրակի, 19 մայիսի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +8 °C

«Տասը զինծառայող բուժում է ստանում, մեկի վիճակը ծայրահեղ ծանր է»․ ՊՆ խոսնակ

«Տասը զինծառայող բուժում է ստանում, մեկի վիճակը ծայրահեղ ծանր է»․ ՊՆ խոսնակ
697
Չորեքշաբթի, 15 հուլիսի, 2020 թ., 11:23

ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը քիչ առաջ գրել է․ «Հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում ծավալված գործողությունների ընթացքում տարբեր աստիճանի վիրավորումներ ստացած տասը զինծառայող այժմ բուժում է ստանում։

Մեկ զինծառայող ծայրահեղ ծանր վիճակում է։

Հինգ զինծառայողի վիճակը գնահատվում է միջին ծանրության՝ դրական դինամիկայով։

Մյուսներն առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում կվերադառնան շարք։

Առողջություն և շուտափույթ ապաքինում տղաներին, իսկ զինվորական բժիշկները, իրոք, պատվով են կրում իրենց վեհ կոչումը»։