«Երբ ասում ենք՝ Զանգակատան ուղղությամբ են կրակել՝ չի նշանակում, որ Զանգակատան վրա են կրակել»․ Ա. Հովհաննիսյան

«Արցախում ԱԹՍ խոցելը որևէ կերպ չի կարող լինել հանգամանք, որը նշանակի՝ մարտերը տեղափոխվել են Արցախ, որովհետև Արցախի ուղղությամբ առանց այս մարտերի էլ ԱԹՍ-եր խոցվում են, այսինքն դա ցուցիչ չէ, բայց դա բացառել էլ չի կարելի,- այսօրվա ճեպազրույցի ժամանակ նշեց Արծրուն Հովհաննիսյանը։
Անդրադառնալով Զանգակատան ուղղությամբ կրակոցներին՝ ՀՀ ՊՆ ներկայացուցիչն ասաց․
«Երբ ասում ենք, որ Զանգակատան ուղղությամբ են կրակել, դա չի նշանակում, որ Զանգակատան վրա են կրակել, որովհետև երբ պաշտոնական տեղեկություններում նշում ենք «ուղղություն», մենք, որպես կանոն, նկատի ունենք այդ ուղղության վրա տեղակայված մարտական հենակետերը։
Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ բնակավայրերի մասին առանձին շեշտվում է, իսկ ինքն այս պահին տեղեկություն չունի, որ կոնկրետ Զանգակատան վրա կրակոց է եղել։
«Այս ուղղությամբ մենք ունենք մարտական հենակետեր և երեկ էլ է այս ուղղությամբ կրակոցներ եղել»,- հավելեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչը։

Զելենսկին հայտարարել է Պուտինի հետ Մայամիում հանդիպելու պատրաստակամության մասին
2219:37
Հայկ Կոնջորյանի եղբորը Քննչական կոմիտե են կանչել
2819:06
Եմենի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել հուսիթների կողմից վերահսկվող տարածքներին
8418:42
«Անմարդկային պայմաններում հայտնաբերված Հակոբ Սարգսյանը հիվանդանոցում մահացել է»․ Լիա Սարգսյան
8117:42
«Տասնյակ աֆրիկացիներ հրավիրում են հայրենակիցներին մշտական բնակություն հաստատել ՀՀ-ում». Սամսոն Գրիգորյան (տեսանյութ)
6417:16
Բաքվում հավատարմագրված դիվանագետներն այցելել են Գանձասար. Հաջիևն այն նույնպես աղվանական է հռչակել
8017:00
«Հայաստանում պատերազմ բերող մի ուժ կա՝ ՔՊ-ն է». Իշխան Սաղաթելյան
6716:48
«Տիգրանաշենի համար հրահրվող պատերազմում առաջնգծում կլինեն ՔՊ-ն ու Աշոտ Փաշինյանը». Հովհաննես Իշխանյան
7416:18