Շաբաթ, 21 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +11 °C

Արցախի Հանրապետությանը շտապօգնության 10 նոր մեքենա կհատկացվի

Արցախի Հանրապետությանը շտապօգնության 10 նոր մեքենա կհատկացվի
501
Հինգշաբթի, 23 հուլիսի, 2020 թ., 19:30

2019-ի վերջին պետական բյուջեից 295 միլիոն դրամ է հատկացվել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը՝ շտապօգնության 10 մեքենա (Ford մակնիշի) գնելու համար, որից 7-ը՝ գծային և

3-ը՝ ռեանիմոբիլ: Դրանք համալրված են անհրաժեշտ բոլոր սարքերով:

Մեքենաներն արդեն իսկ Հայաստանում են, չնայած պետք է լինեին մարտին, և ուշացումը պայմանավորված էր կորոնավիրուսային հիվանդության համավարակով: Շտապօգնության մեքենաները՝ որպես նվիրատվություն, հանձնվելու են Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությանը բուժօգնության ծառայության որակն այնտեղ ավելի բարձրացնելու նպատակով: