«Տվոյ դոմ» առևտրի կենտրոններից անհետացել են հայկական արտադրանքները. ՌԴ-ում ՀՀ դեսպան

«Տվոյ դոմ» առևտրի կենտրոնների ցանցից անհետացել են հայկական արտադրանքները: Այս մասին RBC-ին ասել է Ռուսաստանում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը:
«Առավոտյան մեզ դիմեցին հայազգի խոշոր արտահանողներ, ովքեր հայտնեցին, որ հայկական արտադրության բոլոր ապրանքները հանվել են «Տվոյ դոմ» առևտրի կենտրոնների ամբողջ ցանցից, որը պատկանում է Արազ Աղալարովին և հարևան երկրի այլ անձանց»,- ասել է դեսպանը:
Ըստ նրա՝ խոսքը գնում է պահածոյացված մթերքի, ինչպես նաև հանքային ջրի և ալկոհոլի մասին: «Միևնույն ժամանակ, բոլոր վաճառասեղանները լցրել են Ադրբեջանում արտադրված ապրանքներով: Սա արդեն սադրանք է՝ ուղղված Ռուսաստանի առևտրային կետերը «Մեծ Լեռնային Ղարաբաղի» վերածելուն, ինչը հղի է վտանգավոր հետևանքներով։ Մեր տրամադրության տակ կան հայկական ընկերությունների և դիլերների էլեկտրոնային նամակագրություններ առևտրի կենտրոնի մենեջերների հետ: Նրանք բացահայտ կերպով վկայակոչում են ղեկավարության ցուցումները, խոսում են Հայաստանում արտադրված ապրանքների ընդունման կասեցման մասին: Դա փաստ է: Ես դրա մասին տեղեկացրել եմ համապատասխան գերատեսչություններին»,- ասել է Տողանյանը:

Շաքիում վիրավորված կնոջ եղբայրը մանրամասներ է պատմել
120:12
«Ադրբեջանցուն Սիսիանի զինվորական հոսպիտալում են պահում, փայփայում են». Սյուզի Բադոյան
4419:42
«Ջահել տղա էր, սև ավտոմատով. արտառոց բան չկա». Շաքիի գյուղապետ (տեսանյութ)
5319:36
«2 վիրավոր ունենք. սա էլ են կոծկում». Սյուզի Բադոյան
6119:30
«Ադրբեջանցուն առոք-փառոք կհանձնեն Բաքվին». Մարիաննա Ղահրամանյան
4919:24
Աննա Հակոբյանը հոկտեմբերի 3-ից սկսում է ստորագրահավաք (տեսանյութ)
6219:06
«3 օր է փորձում էի ճշտել ադրբեջանցու ներթափանցման լուրը՝ մատերի վրա ֆռռացնում էին». Լիա Սարգսյան
6518:54
«Ի՞նչ են արել ԱԱԾ-ն, ՊՆ-ն, որ մարդ տեղեկացված լինի, որ տարածքում զինված թուրք կա». Արամ Գևորգյան
6518:30