«Որպեսզի աշնանն ավելի պատրաստ լինենք հնարավոր երկրորդ ալիքին»․ Նիկոլ Փաշինյան

Կորոնավիրուսի ակտիվ դեպքերը հունիսի 14-ից հետո առաջին անգամ քիչ են 10 հազարից․ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան եթերում անդրադարձել է կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակին։ «Հիմքեր կան պնդելու, որ մենք մտել ենք կորոնավիրուսային ճգնաժամը հաղթահարելու փուլ, բայց էս կայունությունը ոչ մի բան չի ասում, կարող է վաղը, մյուս օրը թվերն ավելի մեծ դառնան․․․ Վերջին շրջանում նկատում ենք, որ կրկին ակտիվացել են հակադիմակային շարժումները։ Տեմպի անկման պատճառը հակահամաճարակային միջոցառումների պահպանումն է, էս դինամիկան ունենք հիմնականում դիմակ կրելու շնորհիվ։ Մեկնաբանություններ կան, որ տաք եղանակը տեղ ունի, հնարավոր է, բայց հունիսի սկզբներին հետևում էինք այն երկրներին, որտեղ 35-40 աստիճան էր, բայց ծավալվում էր ալիքը։ Զգոնությունը մի՛ թուլացրեք, իմ կոչն է, որ այս հարցում ավելի համախմբվենք․ մեր նպատակն ու խնդիրն է, որ աշնանը, ոչ միայն մեր չափանիշներով, այլև՝ համաշխարհային առումով, ավելի պատրաստ լինենք հնարավոր երկրորդ ալիքին»,- եզրափակեց Կառավարության ղեկավարը։

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով
717:30
«Հայաստանը նման է ծովում մոլորված, անղեկ նավի»․ Ոսկան Սարգսյան
4217:12
«Հակասությունների մեջ խճճված հասարակություն ենք»․ Մարգարիտ Եսայան
5216:36
Նոր պաշտոնանկություններ են սպասվում
6216:06
«Այս «խաղաղությունն» էլ ժամկետ ունի»․ Տիգրան Պետրոսյան
6915:42
«Պարտությունն ուրախություն դարձնելը կլինիկական դեպք է»․ Երվանդ Վարոսյան
6615:18
«Դուք ստեղ պարեք, արևմտյան դեսպաններն ու հաջիևները՝ Շուշիում»․ Մանուկ Սուքիասյան
5915:06
«Պաշտոնական Երևանը, ինչպես միշտ, չի արձագանքում»․ Ալիսա Գևորգյան (տեսանյութ)
7814:42