«Կոչ եմ անում «Freedom House» -ին, «Amnesty International»- ին և «Human Rights Watch»-ին». Մեհրիբան Ալիևա
![]() 1914 Շաբաթ, 25 հուլիսի, 2020 թ., 00:50 Ադրբեջանի նախագահի տիկին, Ադրբեջանի առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևան ինստագրամյան էջում արված հրապարակմամբ կոչ է արել ամբողջ աշխարհի ադրբեջանցիներին գործել միասին՝ ընդդեմ հայերի: Ինձ, ինչպես և ամբողջ աշխարհում միլիոնավոր ադրբեջանցիների, խորապես ցնցել են Լոս Անջելեսում և որոշ եվրոպական մայրաքաղաքներում տեղի ունեցած վերջին իրադարձությունները: Ադրբեջանցիների խաղաղ հայրենասիրական ակցիաները՝ ի պաշտպանություն իրենց հայրենիքի, նախօրոք համաձայնեցված համապատասխան պետական մարմինների հետ, բախվել են հայկական սփյուռքի որոշ ներկայացուցիչների կողմից ֆիզիկական բռնությունների, ագրեսիայի և քարանձավային ատելության»,- գրել է Ալիևան: Ալևան նաև հարց է բարձրացրել՝ ինչու են Լոս Անջելեսի, Բրյուսելի և այլ քաղաքների իրավապահ մարմինները թույլ տալիս, որ հայերը կատարեն նման «վայրագություններ», ապա դիմել է միջազգային հասարակական կազմակերպություններին. «Կոչ եմ անում հասարակական կազմակերպություններին, այդ թվում ՝ «Freedom House» -ին, «Amnesty International»- ին և «Human Rights Watch» կազմակերպությանը, որոնք հայտարարում են մարդու իրավունքների պաշտպանությունը որպես իրենց առաքելություն, արդար գնահատական տալ տեղի ունեցած իրադարձություններին»: Մեհրիբան Ալիևան նաև կոչ է արել ամբողջ աշխարհի ադրբեջանցիներին գործել միասին՝ միավորելով սփյուռքի ողջ ներուժը հայերին «հետ մղելու համար»: «Միևնույն ժամանակ, մենք պետք է հիշենք, որ մենք չենք կարող նմանվել բարբարոսներին և ավազակներին, որոնք գործում են քարանձավային ատելությամբ և անհանդուրժողականությամբ: Մեր պայքարը պետք է իրականացվի բացառապես իրավական շրջանակներում»,- նշել է նա: |

«Նիկո՛լ, դու ամենամեծ սուտխոսանն ես»․ «մի քաշքշեք»․ լարված իրավիճակ՝ Ավանում (տեսանյութ)
8115:30
«Ամոթ մեր ժողովրդին, եթե այս ամենի հետ հաշտվի»․ Խոսրով Հարությունյան
9115:24
«Դուք սուտասան եք»․ Ալեն Սիմոնյանը՝ լրագրողին (տեսանյութ)
14114:24
«ՀՀ-ում կա մեկ պետական դավաճան»․ Սոնա Աղեկյան (տեսանյութ)
15513:12
«2020-ից հետո «դավաճան» պիտակն ո՞ւմ վրա է կպցրած եղել»․ Դերենիկ Մալխասյան (տեսանյութ)
10113:00
«Անդրանիկ Թևանյանին առաջադրված մեղադրանքները ծիծաղելի են»․ Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)
12112:42
«Քաղաքականության և բիզնեսի մեջ բարի մարդիկ չեն լինում»․ Նարինե Կիրակոսյան
16312:12
«Փաշինյանն ամենալավ բանն է, որ պատահել է Ադրբեջանին»․ Սևակ Հակոբյան (տեսանյութ)
17611:42
