Շաբաթ, 21 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +11 °C

Հակառակորդի կրակոցից զինծառայողի մահվան դեպքով հարուցվել է քրգործ

Հակառակորդի կրակոցից զինծառայողի մահվան դեպքով հարուցվել է քրգործ
592
Երկուշաբթի, 27 հուլիսի, 2020 թ., 12:50

Հուլիսի 27-ին՝ ժամը 01։10-ի սահմաններում հակառակորդի մարտական դիրքից դիպուկահարի կողմից արձակված կրակոցից, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում կոկորդի շրջանում հրազենային վնասվածք է ստացել պայմանագրային զինծառայող Աշոտ Գևորգի Միքայելյանը: Զինվորական հոսպիտալ տեղափոխելու ճանապարհին վերջինս մահացել է:

Քննչական կոմիտեից հայտնում են, որ դեպքի առթիվ ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության վեցերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (սպանություն) 2-րդ մասի 2-րդ և 13-րդ կետերով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն: