«Դեժավյո՞ւ. Կարսի ու Մոսկվայի պայմանագրերի 100 տարվան ընդառաջ, Սևրի 100-ամյակից 10 օր առաջ»․ Արսեն Խառատյան

«Ալիք մեդիա»-ի գլխավոր խմբագիր Արսեն Խառատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հարավային Կովկասի քաղաքական աշխարհագրությունը ձևավորած ռուս-թուրքական Կարսի և Մոսկվայի պայմանագրերի 100-րդ տարեդարձին, իսկ ավելի ճիշտ կլինի ասել տարելիցին ընդառաջ, Նախիջևանում թուրք-ադրբեջանական զորավարժություններն ու հնարավոր առաջիկա զարգացումները մի շարք հարցերի տեղիք են տալիս:
- Արդյո՞ք այս, այսպես կոչված զորավարժությունից հետո թուրքական կայազոր է մնալու Նախիջևանում:
- Հաշվի առնելով, որ սա նաև Իրանի հետ սահմանն է, ի՞նչ մոտեցում ունի խնդրի շուրջ Թեհրանը:
- Տեղի ունեցածն ինչպե՞ս է փոխում Մոսկվայի և Կարսի պայմանագրերով Նախիջևանի շուրջ ռուս-թուրքական համաձայնությունները:
- Պուտին-Էրդողան հեռախոսազրույցից արդյո՞ք պետք է ենթադրել, որ տարածաշրջանում հարց լուծողները Մոսկվան և Անկարան են դառնում, ինչպես 100 տարի առաջ:
- Արդյո՞ք Հայաստանի շահերից է բխում ռուս-թուրքական դուոյի միջոցով խնդիրները լուծելը, թե՝ որպես հակակշիռ պետք է ջանքեր ներդնել Արևմուտքի ներգրավման ուղղությամբ:
Այս ու նմանատիպ շատ հարցեր է՛լ ավելի ակտուալ են դառնում, հաշվի առնելով գործընթացների արագ ընթացքը, ուստի առանց խուճապի, պետք է պատրաստ լինել հնարավոր բոլոր զարգացումներին:
Ի դեպ, օգոստոսի 10-ին լրանում է Սևրի պայմանագրի 100-ամյակը: Սա լավ առիթ է պայմանագիրն ստորագրած երկրներին հիշեցնելու իրենց ստանձնած պարտավորությունների մասին՝ այս կերպ նաև ներգրավելով նրանց տարածաշրջանային գործընթացներում»:

«Կասեցվել է «Սիթի» ՍՊԸ-ին պատկանող հացի և լավաշի արտադրամասի արտադրական գործունեությունը»․ ՍԱՏՄ
1715:42
Արդյո՞ք պաշտոնանկության պատճառն ադրբեջանցի զինծառայողի ներթափանցումն է եղել
5914:54
«Այդպես էլ չենք դառնում հավաքական ամբողջություն»․ Մարգարիտ Եսայան
5514:42
«Եկեղեցու գույքը՝ շահարկման պատրվակ»․ Եսայի ավագ քահանա Արթենյան
6114:00
Եմենի բանակը վերահսկողության տակ է վերցրել Բաբ էլ-Մանդեբի շրջանում հուսիների դիրքերը
15713:36
«Բնակարանային թանկ վարձավճարների և անշարժ գույքի շուկայի սպեկուլյացիաներին բախվում են նաև մեր քաղաքացիները»․ Անի Սամսոնյան
7612:42
«Ձեր փորձագետների գրագիտությունը սա՞ էր»․ Քրիստինա Վարդանյան
7112:36
Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ ավելի քան 20 դպրոց է վնասվել
22110:18