«Ամոթ է, որ գրականության ցանկում չկա Վանո Սիրադեղյանի անունը»․ Տիգրան Պասկևիչյան

«Կան շատ մարդիկ, որոնք ասում են՝ էս ովքե՞ր են մտել էս ցուցակների մեջ կամ ասում են՝ մենք ինչի՞ չկանք էդ ցուցակների մեջ։ Ես մի մեծ պրետենզիա ունեմ էդ ցուցակների նկատմամբ․ կարծում եմ, որ էդ ցուցակներում պիտի լինեին բոլորը»,- այսօր՝ հուլիսի 29-ին, ասուլիսի ժամանակ, խոսելով հայոց լեզվի և գրականության նոր չափորոշիչների նախագծի մասին, այսպիսի կարծիք է հայտնել գրող, հրապարակախոս, ռեժիսոր Տիգրան Պասկևիչյանը։
«Խոսում են կանանց և տղամարդկանց համամասնությունն ապահովելու մասին։ Վիոլետ Գրիգորյանի նման բանաստեղծն ընդգրկված չէ, Տանյա Հովհաննիսյանին ընդհանրապես մոռացել են․․․ »,- նկատել է Պասկևիչյանը՝ նշելով, որ կան նաև հեղինակներ, որոնք ինչ-ինչ պատճառներով սոցիալական ցանցերում չկան կամ ակտիվ գործունեություն չեն ծավալում և մոռացվում են։
«Ցանկում չկա Վանո Սիրադեղյանը և դա ամոթ ա, որովհետև եթե անգամ նա հետախուզման մեջ ա, նրա հետ կապված դատաքննության հարցեր կան և այլն, ապա դրանք կապված են քաղաքական գործիչ Վանո Սիրադեղյանի հետ, ոչ թե գրող Վանո Սիրադեղյանի»,- ասել է գրողը՝ ընդգծելով, որ դա սովետական մտայնության հետևանք է։
«Սովետական միության ժամանակ մի այսպիսի բան կար․ եթե, ասենք, գրողը հանկարծ փախչեր արտասահման, նրա գործերն անմիջապես հավաքում էին գրադարաններից ու գրախանութներից և արգելում էին»,- հիշել է բանախոսը։
«Էս ցանկերում չկա Աղվան Վարդանյանի անունը․ շատ հետաքրքիր բանաստեղծ, որն իր քաղաքական հայացքներով Քոչարյանի թիմում ա, ինչ-որ ձախողված քաղաքականություն ա վարում, բայց դա հո չի՞ նշանակում, որ նա բանաստեղծ չի»,- ասել է Պասկևիչյանը։
«Մենակ խոսում ենք՝ ինչի՞ «հայ», «հայրենասիրություն» բառը չկա։ Դա ի՞նչ խոսելու բան ա։ Եթե գրականության գիրքը բացում ես, և գրքում կան հայերեն տառեր, դա արդեն հայ գրականություն ա»,- նման հետևություն է արել գրողը։
«Մենք երբեք չպիտի ունենանք պատրանք, որ դասարանի 36 աշակերտից 36-ը որևէ ռեֆորմի արդյունքում դառնալու է կարդացող։ Կամ որ ասում են՝ առաջ մեր էրեխեքը կարդում էին․․․ Չի եղել տենց բան, մի՛ հավատացեք։ Առաջ շատ գիրք էր տպվում, էժան էր, տներում շատ գիրք կար, բայց ես հիշում եմ, որ իմ սերնդակիցների 70 տոկոսը գիրք չէր կարդում»,- հիշել է Տիգրան Պասկևիչյանը՝ նշելով, որ այսօր էլ է նույն վիճակը, պարզապես պետք է աուդիովիզուալ և այլ ժամանակակից տեխնոլոգիաների միջոցով աշակերտներին հասու դարձնել ընդհանուր ինֆորմացիան»։

«Սիսիանում տեղի ունեցած ցավալի դեպքի թիվ մեկ մեղավորները ՀՀ ԱԱԾ-ն և Շաքիի գյուղապետն են». Նաիրի Հոխիկյան
5210:24
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը կնվազի (լուսանկար)
6608:30
«ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտների 43%-ը ենթարկվում է կլիմայական բարձր ռիսկի»․ Լևոն Ազիզյան
10103:06
«Վաղուց նրանք հանգիստ մտնում են Հայաստան ու ելնում»․ Նարինե Կիրակոսյան
11102:06
«Նիկոլի հորինած խաղաղությունը հայերիս համար ինքնախաբեության փուչիկ է»․ Արտակ Զաքարյան
11000:36
Իսպանիայում բնակարանային ճգնաժամի պատճառով բողոքի ակցիաներ են կազմակերպվել
195Երեկ, 23:24
Վրաստանում ձերբակալվել է «գողական աշխարհի» հետ կապ ունեցող 80 անձ
180Երեկ, 22:54
«Եթե պետական մարմինների թերացումներ են եղել, դրանք պետք է քննության առարկա դառնան»․ Մհեր Կարագոզյան
105Երեկ, 20:00