Աշխատավայրում ծննդաբերելուց հետո սրբիչով խեղդամահ է արել նորածնին․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
![]() 528 Հինգշաբթի, 30 հուլիսի, 2020 թ., 12:30 2020թ. հուլիսի 29-ին՝ ժամը 22:45-ին, «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել այն մասին, որ արգանդի արյունահոսություն ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Երևան քաղաքի բնակչուհի, 31-ամյա կին: Ահազանգի հիման վրա նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ վերջինս 2020թ. հուլիսի 29-ին՝ ժամը 15:00-16:00-ն ընկած ժամանակահատվածում, իր աշխատավայրի սանհանգույցում միայնակ ծննդաբերել է իգական սեռի երեխա և լսելով վերջինիս ճիչը՝ սրբիչը մտցրել է նորածնի բերանի խոռոչը, այնուհետև երեխային դնելով աղբի համար նախատեսված պոլիէթիլենային տոպրակի մեջ՝ նետել հարակից շենքի աղբանոցը, որտեղ էլ հայտնաբերվել է նորածնի դին: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 106-րդ հոդվածով (մոր կողմից նորածին երեխայի սպանությունը) հարուցվել է քրեական գործ: Կինը ձերբակալվել է՝ իր նորածին երեխայի սպանության կասկածանքով: Նախաքննության ընթացքում կատարվել են քննչական գործողություններ՝ դեպքի վայրի զննություն, հարցաքննվել են մի շարք անձիք: Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Նախաքննությունը շարունակվում է: |

Սևանի ԲԿ-ի տնօրենը մեղադրվում է խոշոր չափի գույքի հափշտակության և կեղծիք կատարելու մեջ (տեսանյութ)
163Երեկ, 11:00
«Նախարարությունների միավորման նախագիծ չի շրջանառվել և չի շրջանառվում»․ Նվեր Կոստանյան
188Երեկ, 09:54
Ե՞րբ է բացվելու Հայաստանի հետ անցակետը. Yeşiligdir
32723.03.2026, 20:06
ԱԺ հերթական նիստերի օրակարգում ընդգրկվել է 35 հարց
31723.03.2026, 17:24
Նիկոլ Փաշինյանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
40623.03.2026, 17:21
Արագածի տարածաշրջանում ձյուն է տեղում
25723.03.2026, 09:12
Ոստիկանները հայտնաբերել են քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ տալու մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)
57421.03.2026, 12:00
Արա Ֆիդանյանն ազատվել է պաշտոնից
63520.03.2026, 16:00
