Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոնը պարզաբանում է տարածել

Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոնը պարզաբանում է տարածել. «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն ՀՈԱԿ-ի նախկին տնօրեն Արմեն Բեգոյանը նախօրեին հարցազրույց է տվել «168 ժամ» պարբերականին, որտեղ մի շարք վիճահարույց, հաճախ՝ իրականությունից հեռու և մոլորեցնող հայտարարություններ է արել: Անդրադառնանք դրանցից մի քանիսին:
Պարոն Բեգոյանը հայտարարում է, թե 2019 թվականի ընթացքում «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ում ստերջացվել է 2900 շուն: Իրականում ստերջացվել է 2335 շուն։ Սա փաստագրված տվյալ է:
Անհրաժեշտության դեպքում հնարավոր է հրապարակել տվյալներ նաև այն մասին, թե 2335 թիվը ինչպես է գոյացել ըստ յուրաքանչյուր վարչական շրջանից բերված կենդանիների։ Կլինիկա բերված բոլոր շների վերաբերյալ առկա են փաստական տվյալներ, մանրամասներ։
Բեգոյանը ասում է. «Նախորդ տարի ՀՈԱԿ-ի գործունեության առաջին 6 ամիսների ընթացքում ստերջացվել է շուրջ 2000 շուն»: Իրականությունն այն է, որ ՀՈԱԿ-ի գործունեության առաջին 6 ամիսների ընթացքում, կրկին փաստագրված տվյալների համաձայն, ստերջացվել է 1445 շուն։ Ինչ վերաբերում է նախորդ տնօրինության խնայած մնացորդին, ապա նշենք, որ այդ թիվը կազմել է շուրջ 23 միլիոն դրամ և ոչ 50 միլիոն դրամ, ինչպես նշում է պարոն Բեգոյանը։
Անդրադառնանք նաև աշխատակազմին։ Արմեն Բեգոյանը նշում է, թե այսօր գործող հաստիքներն ուռճացված են։ Այս մասով ուզում ենք հիշեցնել պարոն Բեգոյանին, որ կառույցում, որը գործում էր 2 մեքենայով, աշխատում էր 2 վարորդ՝ գրանցված կես դրույքով։ Այստեղ հարց է առաջանում, թե օրվա երկրորդ հատվածում բռնվող շներն ինչպես էին տեղափոխվում կլինիկա, եթե վարորդը պիտի աշխատեր միայն օրվա կեսը։
Առանձին անդրադարձ կատարենք նաև ձեռքբերված երկու մեքենաներին, որոնց գնման համար, ինչպես պարոն Բեգոյանն է նշում, ծախսվել է 16 միլիոն դրամ։ Իրականությունն այն է, որ մեքենաներից մեկը ձեռք է բերվել 8 միլիոն դրամով, իսկ մյուսը՝ 4․6 միլիոն դրամով։ Թե ինչպես է այս երկու թվերի գումարման արդյունքում գոյացել նախկին տնօրենի հնչեցրած 16 միլիոն դրամը, անհասկանալի է։
Մեր ներկայացրած այս մի քանի թվերն ու փաստական տվյալները, կարծում ենք, բավարար են, որպեսզի հասկանալի լինի պարոն Բեգոյանի պնդումների հավաստիությունն ընդհանուր առմամբ»:

«Սեպտեմբերի 21-ի խորհուրդը մեզ հուշում է մեկ ճշմարտություն՝ երբեք չհանդուրժել ուրացումը». Սուրեն Սուրենյանց
1613:42
«Կարո՞ղ է մարդ միաժամանակ համ խիղճ ունենալ, համ էլ Հայաստանի անկախությունը շնորհավորել»․ Արթուր Դանիելյան
2313:36
«Ապրենք խաղաղության մեջ, համերաշխ և անվրդով կյանքով». Գարեգին Երկրորդ (տեսանյութ)
4312:48
«Անկախությունն ամենօրյա պատասխանատվություն է ապագայի հանդեպ». Սենոր Հասրաթյան
5112:30
«Այս տղերքի արածը գցեցին ջուրը, չպահեցին մեր հայրենիքը»․ զոհվածի մայր (տեսանյութ)
7210:42
«Անթույլատրելի է ոտնակոխ անել ծնողների սուգը»․ Աստղ Գալեյան (տեսանյութ)
7810:12
Ուղիղ միացում՝ «Եռաբլուր»-ից (տեսանյութ)
8810:00
«Լուսային շոուների ու համերգների աղմուկի տակ հիշենք չորս տարի առաջ այս օրը»․ Մարիաննա Ղահրամանյան
7409:06