«Դատարանը բավարարել է իմ հայցը politik.am-ի դեմ». Տիգրան Ավինյան

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սիրելի՛ հայրենակիցներ, դեռևս 2018թ. աշնանը դատական հայց էի ներկայացրել Politik.am կայքի դեմ զրպարտության համար: Առաջին ատյանի դատարանը բավարարել էր հայցը, որով, բացի զրպարտություն համարվող փաստացի տվյալների հրապարակայնորեն հերքումից, պահանջել էի նաև փոխհատուցում:
Ինչպես նախապես խոստացել էի, ամբողջ դրամական փոխհատուցումը՝ 1 մլն դրամ, ուղղել եմ ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի մագիստրատուրայի բարձր առաջադիմությամբ աչքի ընկնող երկու ուսանողների ուսման վարձի վճարմանը:
ԶԼՄ-ների դերը ժողովրդավարական հասարակության կերտման և ամրապնդման գործում առանցքային է։ Վստահ եմ, որ յուրաքանչյուր անգամ պայքարելով զրպարտության ու ֆեյք նյուզի դեմ, ինչպես նաև կրթության զարգացման միջոցով մենք նպաստելու ենք արհեստավարժ և անաչառ լրագրության ավանդույթների կայացմանը»։

Մեկնարկել է «Աղոթքի նախաճաշ» համաժողովը (տեսանյութ)
2409:36
«Այս գիշեր տեղաց առաջին ձյունը». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)
7009:00
Սպասվում են տեղումներ (լուսանկար)
6307:18
«Վաղը ճղճղան ձայնով կասի՝ դեռ հարց է՝ ով է էդ իրավիճակում տուժողը». Լիդյա Մանթաշյան
11900:42
«Հուսանք՝ Հայաստանի քաղաքացուն չեն արտահանձնի Ադրբեջանին». Բենիամին Մաթևոսյան
11900:30
«Դատարանի որոշման նպատակն Էդգար Ղազարյանին մանդատից զրկելն է». Արսեն Բաբայան
10600:24
Շաքիում վիրավորում ստացած կնոջ 15 և 12-ամյա երեխաները ևս դիմել են բուժօգնության. մանրամասներ
110Երեկ, 23:54
«Ինչպե՞ս կարող ենք խոսել կնոջ անվտանգության մասին՝ շրջանցելով իրականությունը». Հասմիկ Սողոմոնյան
89Երեկ, 22:48