«Իշխանության թևի ազդեցությունը ԲԴԽ-ի և դատական իշխանության վրա զրո է»․ Մեսրոպ Մակյան

«Տեղի է ունենալու փակ, գաղտնի քվեարկություն և բոլոր թեկնածուների վերաբերյալ ունեմ իմ ուրույն կարծիքն ու դիրքորոշումը։ Օրենքն այնպիսին է, որ չի բացառում մինչև քվեարկության սկսելը նոր թեկնածուների ի հայտ գալը»,- այս մասին այսօր դատավորների ժողովից առաջ հայտարարեց Բարձրագույն դատական խորհրդի անդամ, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանը:
Լրագրողի այն դիտարկմանը, թե տևական ժամանակ է՝ չի հաջողվում ընտրել ԲԴԽ անդամին, Մեսրոպ Մակյանը պատասխանեց, որ ընդամենը ժողովներ չի հաջողվում կազմակերպել։
«Անցած տարի ժողով եղավ, սակայն քվորում չապահովեց, հետո կապված համավարակի հետ՝ ժողով չհրավիրվեց։ Այս ժողովի անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ երբ այս տարվա մայիսի 3-ից դատական օրենսգրքում փոփոխություններ մտցվեցին, այնտեղ կոնկրետ պահանջներ կան, որոնք նշում են որոշակի ժամկետներ, և մենք պիտի հասցնենք այս ընտրությունն անենք»,- բացատրեց ԲԴԽ անդամը։
Հարցին, թե քաղաքական իշխանության ազդեցությունը կա՞ ԲԴԽ-ի և դատական իշխանության վրա, Մեսրոպ Մակյանը պատասխանեց. «Իշխանության թևի, իշխանություն մեջ գտնվող որևէ անձի ազդեցությունն ամենայն պատասխանատվությամբ եմ հայտարարում զրո է, բացարձակ որևէ միջամտություն չկա, բնականաբար, դատավորները վակուում չեն ապրում, սովորական մարդիկ են, տնից գնում են աշխատանքի և հակառակը։ Հանրային ճնշումներ, միգուցե մամուլի հրապարակումներ կարող են լինել, որի դատավորը տեսնի ու եզրահանգումներ անի, բայց ամեն դատավորի ներքին քաջության և քաղաքացիական խիզախության հետ է կապված անկախ որոշումներ կայացնելը»։

«Ծնողներ, շտապ փրկեք ձեր երեխաներին սրանցից»». Սևակ Հակոբյան (տեսանյութ)
922:42
«Այն, ինչ այսօր կատարվում է մեր երկրում, այլևս հնարավոր չէ քողարկել «բարեփոխումների» անվան տակ». Մհեր Մելքոնյան
2422:30
«Հայրենիքը մարդկանց պետք է միայն անձնական շահի համար». Նաիրի Հոխիկյան
5221:54
Գերմանիայի Դյուսելդորֆ քաղաքում գտնվող Ուկրաինայի գլխավոր հյուպատոսության մոտ ոստիկանական գործողություն է ընթանում
8221:43
Նավթի համաշխարհային գները շարունակում են աճել (լուսանկար)
8421:30
«Երևան թռչող ինքնաթիռ այլևս չի նշանակում դատարկ ինքնաթիռ». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
6721:12
«Կարմիր Խաչ»-ը կոչ է արել անհապաղ դադարեցնել Մերձավոր Արևելքում լարվածության սրումը
9220:54
«Փաշինյանը դեռ վերահսկում է իշխանությունը, բայց այլևս չի վերահսկում քաղաքականությունը». Վլադիմիր Մարտիրոսյան
7520:42