Էրեբունու համայնքապետարանի աշխատակիցները կաշառքն ստանալուց հետո բերման են ենթարկվել

ՔՈԳՎ կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչության ծառայողների ստացած օպերատիվ տվյալների հիման վրա ձեռնարկված միջոցառումների արդյունքում հուլիսի 30-ին գլխավոր վարչություն հրավիրված Էրեբունի վարչական շրջանի մի բնակիչ հաղորդում տվեց, որ բակերը առանձնացնելու նպատակով քարե պարսպի կառուցապատումը չդադարեցնելու և սահմանված կարգով 200 հազար դրամ վարչական տույժի չենթարկելու համար Էրեբունու համայնքապետարանի համապատասխան պաշտոնատար անձինք, որպես կաշառք, իրենից պահանջել են 50 հազար դրամ։ Հուլիսի 31-ին ՔՈԳՎ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Էրեբունու համայնքապետարանի համապատասխան ստորաբաժանման աշխատակիցները գումարը ստանալուց հետո բռնվել ու բերման են ենթարկվել։ Փողը հայտնաբերվել է մեքենայի սրահում։ Դեպքի առթիվ ՔՈԳՎ կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում քրեական գործ է հարուցվել, որն ուղարկվել է քննչական կոմիտե։

Մարտի 1-ի գործով քրեական հետապնդումներ են հարուցվել 4 բանակային կորպուսների նախկին հրամանատարների նկատմամբ
86Երեկ, 14:00
Հակակոռուպցիոն կոմիտեն նոր ձայնագրություն է հրապարակել (տեսանյութ)
89Երեկ, 13:54
Պուտինն ու Փաշինյանը հեռախոսազրույց են ունեցել
142Երեկ, 13:53
«Բացահայտվել է վարչապետի նկատմամբ սպանության նախապատրաստություն պլանավորած անձի ինքնությունը». ՔԿ
112Երեկ, 10:48
Սամվել Կարապետյանը հանդիպել է երևանցիների հետ (տեսանյութ)
10431.05.2026, 20:54
ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրողների ցուցակները
19130.05.2026, 22:36
«Հայաստան» դաշինքը Սարդարապատի հուշահամալիրում է. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ
29928.05.2026, 19:24
«Առաջիկա խորհրդարանական ընտրությունները կարևոր փորձություն են լինելու մեր ժողովրդավարության համար»․ Վահագն Խաչատուրյան
28528.05.2026, 14:24